Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

09 մար 2021 16:55

Այս իշխանության օրոք 2անգամ պաշտոնազրկված Արտակ Դավթյանը նոր պաշտոն է ստացել

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է հատուկ հանձնարարությունների գծով ավագ սպա: Տեղեկությունը  հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը։


Նշենք, որ վարչապետի ընտանիքին պատկանող կայքի փոխանցմամբ՝ Դավթյանը ավագ սպա է նշանակվել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հատուկ հանձնարարությունների գծով ։


Մամուլում արդեն իսկ շրջանառվել է տեղեկություն, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նրան նշանակել ԳՇ պետ՝ Օնիկ Գասպարյանի փոխարեն։


Հիշեցնենք, որ Արտակ Դավթյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք հասցրել է երկու անգամ բարձր պաշտոն ստանալ ու պաշտոնանկ լինել։ Մասնավորապես՝ նախ նա նշանակվեց ԳՇ պետ, ապա 2020 թվականի հունիսի 8-ին ազատվեց այդ պաշտոնից՝ որդու հարսանիքի սկանդալի հետ կապված։ Հաջորդ պաշտոնն ստացել է 2020-ի հուլիսի 17-ին՝ նշանակվելով Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ 2020 թվականի նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ ազատվել է։


Փաստորեն, երրորդ անգամ է Փաշինյաննը փորձում նրան պաշտոն տալ, այս անգամ կրկին նրան գործուղելով ԳՇ։ Փորձագիտական համայնքն այս նշանակումը գնահատել է որպես զինված ուժերում երկիշխանություն հաստատելու փորձ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր