Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ       Տեսանյութ.Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է    

13 մար 2021 16:21

Իշխանությունները թող հիշեն ուկրաինական «Բերկուտ»-ի հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը

Իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված անվտանգության աշխատակիցների անթաքույց եւ ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական մայդանի ժամանակ «Բերկուտ»-ի գործողությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր  էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը:

Նա, մասնավորապես, նշել է․

«Վերջին ժամանակներս ՀՀ-ում բողոքի խաղաղ ակցիաների ժամանակ իշխանությունների կողմից կարծես թե հրազենով զինված անվտանգության աշխատակիցների անթաքույց եւ ցուցադրական գործողությունները հիշեցնում են ուկրաինական մայդանի ժամանակ «Բերկուտ»-ի գործողությունները:
Լավ կլիներ թե՛ իշխանությունները, եւ թե՛ այդ անվտանգության աշխատակիցները հիշեն ուկրաինական իշխանությունների եւ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների ճակատագիրը, իսկ եթե ծանոթ չեն խորհուրդ կտամ ծանոթանալ»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր