Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

16 մար 2021 15:08

Տեսանյութ.Թովմասյանը այլ սենսացիոն փաստաթղթեր էլ ունի.Մարտի 1-ի մյուս մեղադրյալների մասով ողջամիտ կասկածներ կան

Սա մեր երկրի հեղինակությանը կոնկրետ հարված է և մի քանի քննիչի կամ դատախազի համար չպետք է ամբողջ երկրով պատասխան տանք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։


Ավելի վաղ հայտնել ենք, որ Թագուհի Թովմասյանը հրապարակել է աղմկահարույց փաստաթղթեր առ այն, որ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը մերժել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու ՀՀ իրավապահների պահանջը՝ գտնելով, որ քաղաքական հետապնդում է իրականացվում և, դիմելով Ինտերպոլի միջազգային ստորաբաժանումներին հորդորել է հեռացնել Կոստանյանի վերաբերյալ տվյալները։


Թովմասյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը որևէ փաստ չունի Մարտի 1-ի մյուս մեղադրյալների մասով, սակայն ողջամիտ կասկածներ կան։ Թովմասյանը գտնում է, որ պետք է իրավական գործընթացներ լինեն, որովհետև դա մեր երկրի հեղինակությանը կոնկրետ հարված է։


«Սա պետք է ունենա կոնկրետ իրավական հետևանք և պատասխանատուները պետք է ենթարկվեն նաև քրեական պատասխանատվության, որովհետև մենք չենք կարող մեր երկրով պատասխանատվության ենթարկվել և ունենալ այսպիսի խայկտառակ փաստաթուղթ, բայց այդ մարդիկ ազատ ապրեն»,- նշեց նա՝ հավելելով, որ և գլխավոր դատախազը, և ՀՔԾ պետը տիրապետում են։


Նա ընդգծեց, որ չգիտի՝ վարչապետին արդյոք դա զեկուցվել է, թե ոչ։



Թովմասյանը նաև տեղեկացրեց, որ ունի այլ փաստաթղթեր ևս, որը հետագայում կհրապարակի, իսկ թե ինչ փաստաթղթերի մասին է խոսքը, չմանրամասնեց։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր