Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

16 մար 2021 16:58

Տեսանյութ.500 հոգի ունենք, որոնք հետախուզվում են Ինտերպոլի կողմից, բոլորին չեմ կարող հիշել․ փոխոստիկանապետը՝ Գևորգ Կոստանյանի հետախուզման մասին

«Այս պահի դրությամբ չեմ կարող որևէ տեղեկատվություն տրամադրել, որովհետև ինչպես դուք նշեցիք՝ նոր է հրապարակվել այդ փաստաթուղթը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հրապարակած՝ միջազգային հեղինակավոր քրեական ոստիկանության՝ Ինտերպոլի մի փաստաթղթի, որն ուղղված է ՀՀ Ինտերպոլի ազգային բյուրոյին, և որտեղ նշված է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործն Ինտերպոլը համարել է քաղաքական և մերժել է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության հետ։




Ֆիդանյանը նկատեց՝ Կոստանյանի նկատմամբ հետախուզումը դադարեցված լինել-չլինելու հարցը նախաքննություն իրականացնող մարմնի գործառույթը պետք է լիներ, այլ ոչ թե ոստիկանության։ Լրագրողներն այնուամենայնիվ հետաքրքրվեցին, թե ոստիկանությունը մերժում ստացել է Ինտերպոլի՞ց, ինչին Ֆիդանյանը պատասխանեց․


«Բավականին մեծ թվով թե հայցեր ենք ներկայացրել, թե գրագրություն է եղել, այս պահի դրությամբ չեմ կարող ասել՝ ումն էր հրատարակվել, ումը՝ ոչ, եթե կարիքը լինի՝ լրացուցիչ կարող ենք տեղեկացնել․․․ Մենք 500 հոգի ունենք, որոնք հետախուզվում են Ինտերպոլի կողմից, հետևաբար՝ բոլորին չեմ կարող հիշել»։


Լրագրողներն ընդգծեցին, որ այդ փաստաթղթում նշված է, որ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործն Ինտերպոլը համարել է քաղաքական և հենց այդ պատճառով էլ մերժել է համագործակցությունը, ապա փոխոստիկանապետից հետաքրքրվեցին, թե արդյոք Հայաստանում նման նախադեպ եղե՞լ է, որ քաղաքական պատճառով Ինտերպոլը մերժի համագործակցությունը։




«Այո։ Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածով տրված է, որ Ինտերպոլը որևէ գործունեություն չի ծավալում՝ քաղաքական, ռազմական, կրոնական, սեռական բնույթի հանցագործություններով, և նաև մեր պատմության մեջ, այո, ՀՀ-ի կողմից ներկայացված հայցադիմումներ եղել են նախկինում, որոնցով տվյալ հիմնավորմամբ մերժվել է համագործակցությունը»։


Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովում փաստաթուղթ էր հրապարակել, ըստ որի՝ Ինտերպոլը նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործը համարել էր քաղաքական։


Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել 2019 թվականի նոյեմբերին։


Մանրամասները՝ տեսանյութում



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր