Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

17 մար 2021 13:14

Տեսանյութ.Երբ ադրբեջանցիներն Աղավնոյից 15 կմ էին հեռու, Լաչինում տեսել եմ սելֆի անող ՀՀ նախարարի

Լրագրող, «Անի» կենտրոնի հիմնադիր Թաթուլ Հակոբյանը գտնում է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատկերացնում էր Ղարաբաղյան հակամարտության կամ պատերազմի աղետը, բայց չէր ուզում «այդ թուղթն ինքը ստորագրել», այդ պատճառով էլ նա 2013թ․ նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունները, որպեսզի կարգավորման կամ 5+2 տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պատասխանատվությունը ոչ թե ինքը միայնակ, այլև ողջ կառավարությունն ու խորհրդարանը կրեր։


«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հայ ժողովուրդը տարել է հաղթանակ, 100 տարի անց ազատագրել է տարածքներ, ու հանկարծ մեկը գալիս է ու այդ տարածքները հենց այնպես հետ է տալիս։ Դա անեծք է։ Եվ ինչո՞ւ պիտի մի մարդ դա անի։ Հիմա այդ անեծքն այս իշխանությունների վրա է, որովհետև այս իշխանությունները պարտվեցին։ Եվ այս առումով ավելի համարձակ էր Լևոն Տեր-Պետրոսյանը։ Նա ուզում էր ցույց տալ, թե սա է չարյած փոքրագույնը, և եթե մենք սա չընդունենք, հանդիպելու ենք մի մեծ ողբերգության, ինչին հանդիպեցինք»,- ասում է վերլուծաբանը։


Թ․ Հակոբյանը նաև ասում է, թե հնարավոր չէր պատերազմից խուսափել, բայց բանակցությունների միջոցով հնարավոր էր այն ավելի հետաձգել։ Մինչդեռ գործող իշխանություններն իրենց հռետորաբանությամբ տապալեցին բանակցությունները և ամեն ինչ արեցին, որ Ադրբեջանն այն շուտ սկսի։


«Այս իշխանությունների ամեն մի օրը աղետ է հայ ժողովրդի համար, այս իշխանությունները պետք է հնարավորինս շուտ հեռանան»,- հավելում է նա։


Անդրադառնալով պատերազմում պարտվելու պատճառներին՝ Թ․ Հակոբյանը դրանցից մեկն էլ համարում է անպատրաստ լինելն ու իրավիճակը ճիշտ չգնահատելը․


«Երբ մեր հրետանին դիրքավորվել էր Աղավնոյում, իսկ դա նշանակում է, որ 15 կմ այն կողմ Ադրբեջանի զորքերն են, ես Լաչինում տեսել եմ ՀՀ նախարարի, որը սելֆի էր անում»,- հիշում է նա։


 

Մանրամասները՝   տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր