Դшնակահարnւթյուն Սևանում, 20-ամյա երիտասարդի կյանքը փրկել չի հաջողվել          Արմավիրի բանտ տանող ճանապարհի ցուցանակի վրա քաղաքացու մարմին է կшխված եղել       Հունգարիան, հետևելով Սլովակիային, քննարկում է Ուկրաինային էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելու հարցը    

17 մար 2021 13:52

Խոսք անգամ չկա, որ մենք ինչ-որ զիջումների ենք գնալու Արևելյան Միջերկրական ծովում

Թուրքիան կշարունակի պաշտպանել իր շահերը Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը. հաղորդում է Anadolu-ն:

«Թուրքիայի վճռականությունը՝ Արևելյան Միջերկրական ծովի հետ կապված, մնում է նույնը: Խոսք անգամ չկա, որ մենք ինչ-որ զիջումների ենք գնալու»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:

Ըստ Էրդողանի՝ Թուրքիան առաջատար դիրքեր է զբաղեցնում տարածաշրջանում՝ միաժամանակ ձգտելով «բնականոն ճանապարհով» կարգավորել իրավիճակը Արևելյան Միջերկրական ծովում:

Թուրքիայի նախագահն անդրադարձել է նաև Եգիպտոսի հետ դիվանագիտական շփումները վերսկսելու հնարավորությանը։ «Եգիպտացի ժողովուրդը չի կարող մեզ դեմ լինել։ Ինձ թվում է, որ իրականացված վերջին միջոցառումները (Եգիպտոսի կողմից) իրականում ժամանակավոր են և սխալ»,- նշել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր