Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

19 մար 2021 15:02

18-ամյա Գրետա Դրամփյանը դատական հայցի միջոցով կարողացավ պաշտպանել իր և շուրջ 1000 դիմորդների իրավունքները, դեմ գնալով ՀՀ վարչապետ կառավարության ապօրինի որոշումներին

Հայտնում ենք Ձեզ, որ երեկ՝ 2021 թվականի մարտի 18-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր՝ Արգիշտի Ղազարյանի և դատավորներ՝ Արթուր Ծատուրյանի, Ալեքսանդրա Հարությունյանի, Ռուզաննա Ազրոյանի, Արծրուն Միրզոյանի, հրավիրելով դռնբաց դատական նիստ, քննելով փաստաբան, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի դուստր՝ Գրետա Դրամփյանի 27.07.2020թ.-ի դիմումը, որոշում է կայացրել ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության 21.05.2020 թվականի թիվ 826-Ն որոշմամբ հաստատված` «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների» 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված ծրագրի)» կարգի 58-րդ և 59-րդ կետերը և նույն որոշմամաբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) 2021-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների» ցանկի 23-րդ կետի ընդունելության մրցութային քննություններին վերաբերյալ դրույթները: Այդ մասին հայտնում են «Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայությունից:


Ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարության 21.052020 թ.-ի թիվ 826-Ն որոշմամբ հաստատված «Բարձրագույն ուսումնական հաստատաությունների (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) 2020-2021 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների» ցանկի 23-րդ կետի ընդունելության մրցութային քննություններին վերաբերող դրույթների հետ համակարգային առումով փոխկապակցված ՀՀ կառավարության 21.05.2020 թ.-ի թիվ 826-Ն որոշմամբ հաստատված «Պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների» 2020-2021 ուսումնական տարվա ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի)» կարգի 3-րդ կետը՝ նույն որոշմամբ հաստատված Ցանկի 23-րդ կետի ընդունելության մրցութային քննություններին վերաբերող մասով:




Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության սույն որոշմամբ սահմանափակվել է շուրջ 1000 դիմորդների կրթություն ստանալու իրավունքը:


Հարկ է նշել, որ 18-ամյա Գրետա Դրամփյանը դատական հայցի միջոցով կարողացավ պաշտպանել իր և շուրջ 1000 դիմորդների իրավունքները, դեմ գնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության ապօրինի որոշումներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր