Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

23 մար 2021 14:04

Մարզային իշխանության կողմից ենթարկվել եմ քաղաքական հետապնդման, սպառնալիքների ու ճնշման փորձերի. մարզպետարանի աշխատակից

Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ Արշակ Բաղդասարյանը մարտի 25-ից դադարեցնում է աշխատանքը մարզպետարանում: Ըստ նրա՝ մարզային իշխանությունների կողմից ենթարկվել է քաղաքական հետապնդման, ինչու չէ նաեւ սպառնալիքների, ճնշման փորձերի: Արշակ Բաղդասարյանի գրառումը ներկայաղնում ենք ստորեւ


«Հարգելինե՛րս, ս/թ մարտի 25-ից դադարեցնում եմ ծառայությունս ՀՀ քաղաքացուն, որպես Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ավագ մասնագետ։




Իհարկե ազատման դիմում ներկայացնելն ինքնին չէր, պատճառը՝ ֆեյսբուքյան իմ անձնական էջում իմ անձնական կարծիքն արտահայտելն է, իմ հարցազրույցները եւ ֆեյսբուքում հրապարակային գրառումները։ Մարզային իշխանության կողմից ես ենթարկվել եմ բառիս բուն իմաստով քաղաքական հետապնդման, ինչու չէ նաեւ սպառնալիքների, ճնշման փորձերի, եւ դա այն դեպքում, երբ 2018թ․ «թավշյա հեղափոխությունից» հետո երկրում հռչակվեց խոսքի ազատություն, ժողովրդավարություն․․․


Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված որեւէ խնդիր չեմ ունեցել եւ թող անհամեստ չհնչի պարտականություններս կատարել եմ պատշաճ եւ ժամանակին։ Հիմա, առավել քան երբեւէ ես ավելի նախընտրում եմ ազատվել աշխատանքից, քան անօրինականության շուրջ գնալ ինչ-որ ստվերային պայմանավորվածությունների․․․ Ապօրինությունը, կոռուպցիան, հովանավորչությունը, անարդարությունը կոռոզիայի են ենթարկում պետական կառավարման համակարգը, նվազեցնում են դրա գործունեության արդյունավետությունը եւ հասարակության վստահությունը պետական ինստիտուտների նկատմամբ․․․


Բոլորս խոսում ենք բարեփոխումների անհրաժեշտության մասին, բայց ոչ բոլորս ենք պատրաստ ինչ-որ բան անել դրա համար։ Չի կարելի հանդուրժել արատավոր երեւույթները եւ հետո ակնկալել դրական փոփոխություններ, առավել եւս պետական կառավարման համակարգում․․․


Ընկերներ, շնորհակալ եմ բոլորիցդ համատեղ աշխատանքի եւ ջերմ հարաբերությունների համար։


Իմ երկրին խաղաղություն ու անվտանգություն եմ մաղթում։


Միշտ Ձեր՝ Արշակ»,-նշված է Արշակ Բաղդասարյանի գրառման մեջ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր