Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան          ՈւՂԻՂ. Տավուշի գյուղապետերը Երևանից վատ լուրով են եկել. իրավիճակի նոր լարում       Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան    

23 մար 2021 14:43

Առանձնակի դաժանությամբ սպանել են 37-ամյա տղամարդուն..մեղադրանք է առաջադրվել 3 անձի

54-ամյա, 31-ամյա և 34-ամյա տղամարդիկ խմբի կազմում, ավազակությամբ զուգորդված շահադիտական դրդումներով 37-ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդան գետի ափին գտնվող «Բջի գյոլ» կոչվող վայրում ալկոհոլ օգտագործելուց հետո, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, մուրճով հարվածներ են հասցրել 37-ամյա տղամարդու պարանոցի հատվածին, որի արդյունքում վերջինս ուշագնաց ընկել է գետնին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 54-ամյա, 31-ամյա և 34-ամյա տղամարդիկ խմբի կազմում, ավազակությամբ զուգորդված շահադիտական դրդումներով 37-ամյա տղամարդուն առանձնակի դաժանությամբ դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով, 2021թ. մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հրազդան գետի ափին գտնվող «Բջի գյոլ» կոչվող վայրում ալկոհոլ օգտագործելուց հետո, մեկը մյուսի գործողությունները լրացնելով, մուրճով հարվածներ են հասցրել 37-ամյա տղամարդու պարանոցի հատվածին, որի արդյունքում վերջինս ուշագնաց ընկել է գետնին:

Այնուհետև հանել են վերջինիս բաճկոնը, վերցրել նրա մոտ գտնվող գումարը և «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոսը: 31-ամյա տղամարդը, նկատելով, որ 37-ամյա տղամարդը ողջ է, իրենց հանցավոր մտադրությունները ավարտին հասցնելու նպատակով, վերջինիս տեղափոխել են շուրջ 150 մետր հեռավորության վրա գտնվող բետոնե ջրատար և առանձնակի դաժանությամբ՝ խեղդելու եղանակով, նրան նետել են այնտեղ: 37-ամյա տղամարդը, ուշքի գալով, փորձել է բռնվել ջրատարի պատից, սակայն տղամարդկանցից մեկը, նկատելով այդ հանգամանքը, մոտեցել է նրան, ոտքով հարվածել դեմքին, որից հետո վերջինս կրկին ուշագնաց է եղել և մահացել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոհիշյալ 3 տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 2-րդ մասի 5-րդ, 7-րդ և 8-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր