Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

23 մար 2021 15:14

Նիկոլ Փաշինյանն իրավունք ունի հանելու Օնիկ Գասպարյանին, սակայն այստեղ այլ հարց կա. Մովսես Հակոբյանը խոսեց նրբությունների մասին

Ինչու են Օնիկ Գասպարյանին ազատել, հիմքերը որոնք են: Սահմանադրությունը, զինվորական ծառայության մասին օրենքները սահմանում են, որ վարչապետն իրավունք ունի ազատելու: Բայց հարց է առաջանում՝ հիմքերը որոնք են:


Եթե նա հանցագործ է, քրեական գործ հարուցեք, եթե վատ է աշխատում, ապացուցեք, եթե քաղաքական հայտարարություն է արել, քրեական գործ հարուցեք: Սրանք չեք անում, սակայն ազատում եք պաշտոնից:


Նրան կարող են ազատել նաև կարգապահական տույժի արդյունքում, սակայն դրա համար ծառայողական քննություն պետք է անցկացվի, ինչը չի արվել:


Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանը չգիտի՝ ինչու են իրեն հանել, ինչի համար է մեղավոր: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Մովսես Հակոբյանը:


Հակոբյանը նշեց, որ որպես կարգապահական տույժ ազատվելու համար մինչ այդ պետք է մի քանի անգամ այլ տույժեր լինեն. «Իսկ Օնիկ Գասպարյանը մի քանի ամիս առաջ գեներալ-գնդապետի կոչում է ստացել, ինչը չէր ստանա, եթե տույժեր ունենար»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր