ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

25 մար 2021 11:04

Էստեղ մարդկանց աչքերում հիմնականում ցավ չեմ տեսնում. պատերազմն անցած զինվորական

Խնդիրը երկրի օրակարգն է. Վերջերս մի պատերազմն անցած զինվորականի հետ էի զրուցում, ով հիմա Երեւանում է. ասում էր, որ էստեղ մարդկանց աչքերում հիմնականում ցավ չի տեսնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է գործարար Վահրամ Միրաքյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ոնց որ ուղղակի թիվ լինի գրված՝ 5000 զոհ: Ամեն օր թիվ է գրվում, ասենք, այսօր հայտնաբերել են 124 զինվորի դի:

5000 երիտասարդ ենք կորցրել, բայց տպավորություն է, թե մարտի 1-ի տաս զոհերն ավելի մեծ ցավ էին առաջացրել, քան ներկա 5000 զոհը: Ինչու՞ է էդպես:

Խնդիրը երկրի օրակարգն է: Ովքե՞ր են ձեւավորում մեր երկրի օրակարգը: Այո, մեդիաները: Ինչից որ խոսում են հիմնական մեդիաները, այդ թեմայով էլ անհանգստանում է հասարակությունը: Ու՞մ են պատկանում մեդիաները: Քաղաքական ուժերին են պատկանում, իշխանական կամ ընդդիմադիր: Իրենք էլ օրակարգ են թելադրում, իրենք էլ վերահսկում են հասարակության մտքերը:

Իրականության ընկալումները միշտ էլ սուբյեկտիվ են, էս դեպքում էնպիսի սուբյեկտիվ իրականություն է ձեւավորվել, որ չկա անհանգստություն Սյունիքի վերաբերյալ, չկա անհանգստություն Արցախի վերաբերյալ (բնականաբար ընդհանրացված եմ ասում):

Մեր հարցն այլ տեղ է, որի պատասխանն ավելի կարեւոր է, ինչու՞ են այդպիսի օրակարգ ձեւավորել Հայաստանում, ի՞նչ խնդիրներ են լուծում դրանով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր