Գյումրիում «Խոհարարական զորամասի» մոտ հայտնաբերվել է մաhացած տղամարդ, կասկածյալը վնաuազերծվել է          Որն է Ալիևի՝ ԵԱՏՄ խորհրդի նիստին և ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին չմասնակցելու պատճառը       Տեսանյութ.Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիրների ու իշխանության միջև ծեծկռտուք է եղել    

25 մար 2021 14:38

Տեսանյութ.Ադրբեջանցիները գետնին են հավասարեցրել Մեխակավանի Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցին

ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ադրբեջանը գետնին է հավասարեցրել իր ենթակացության տակ անցած տարածքում գտնվող եկեղեցիներից մեկը։ Հանձնաժողովը Twitter–ի իր էջում է ահազանգել այդ մասին` հավելելով, որ ԻՍԻՍ-ի «ձեռագրով» է եկեղեցին ավերվել։

Նշենք, որ խոսքը դեռևս 2017 թվականին Արցախի Մեխակավան բնակավայրում օծված Զորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու մասին է։

«Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իրականացրած հերթական մշակութային հանցագործությունը։ BBC–ն հայտնաբերել է, որ հայկական եկեղեցին հիմնովին ավիրվել է, երբ Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել այդ տարածքը»,–նշված է գրառման մեջ։

Շեշտվում է նաև, որ ավելի վաղ էլ վանդալիզմի էր ենթարկվել եկեղեցին։

Տեսանյութն այստեղ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր