Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

25 մար 2021 18:20

Քաղցկեղ առաջացնող նյութ են հայտնաբերել հակասեպտիկներում

Ամերիկյան Valisure ընկերության մասնագետները հակասեպտիկների հետազոտություն են անցկացրել, որոնք լայնորեն օգտագործվում են կորոնավիրուսի ժամանակ, և դրանցում քաղցկեղ առաջացնող նյութ են հայտնաբերել: Այս մասին գրում է Bloomberg- ը:

Վերլուծությունը ցույց է տվել, որ հակասեպտիկներում մեծ քանակությամբ բենզոլ կա: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն դասում է ամենաբարձր ռիսկի կատեգորիայում:

Valisure-ը վերլուծել է 168 ապրանքանիշերի 260 շիշ և պարզել, որ նմուշների 17 տոկոսի մեջ առկա է որոշակի քանակության վերոնշյալ նյութից: Թե ինչպես է այն հայտնվել հակասեպտիկների մեջ, դեռ պարզ չէ:

«Այս տվյալները տագնապալի են և մատնանշում են առողջության համար հավանական մեշ ռիսկը»,-ասվում է Valisure զեկույցում, որը ստորագրել են գործադիր տնօրեն Դեյվիդ Լայթը և այլ ղեկավարներ:

Վերլուծության արդյունքում պարզվել է նաև, որ ձեռքերի ախտահանիչ հեղուկներում առկա է մեթանոլի բարձր մակարդակ: Ալկոհոլային հիմքով ախտահանող միջոցները սովորաբար չպետք է ունենան այդպիսի բաղադրություն. Դրանց արտադրության մեջ օգտագործում են էթանոլ՝ նույնը, ինչ օգտագործվում է ալկոհոլային խմիչքներ արտադրելիս:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր