Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո          10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա       ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին    

27 մար 2021 11:47

Ուղղակի պրիզնատ եկեք, որ ալիևը հրամանա տվել, դուք էլ կատարում եք.Հերիք է ժողովրդին էշի տեղ դնեք

Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը սկսել է ադրբեջաներենով լուրեր թողարկել։ Հ1-ի «1lurer.am» էլեկտրոնային կայքում ստեղծվել է ադրբեջաներեն բաժին՝ «1lurer.am/az», որտեղ ադրբեջաներեն են թարգմանվում և տեղադրվում Հայաստանի Հանրապետության, Արցախի ներքաղաքական ու արտաքին քաղաքական կյանքին վերաբերող կարևոր նորությունները։


Antifake-ը, անդրադառնալով այս լուրին, գրել է, 


«Միանգամայն հասկանալի է, որ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերով, թողարկում է ռուսերեն և անգլերեն լուրեր, որոնք բացի դրանից, որ ներքին սպառում ունեն, նաև կարևոր են Հայաստանի կողմից ԱՊՀ տարածաշրջանային և միջազգային կառույցներին անդամակցելու տեսանկյունից։ Իսկ ու՞մ համար են թշնամական պետության լեզվով՝ ադրբեջաներեն թարգմանվում հայկական ներքաղաքական կյանքին վերաբերող նորությունները, ո՞վ է դրանց սպառողը, ի՞նչ պահանջարկ ունի այն, և ի՞նչ հիմնավորմամբ ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն դրա համար։


Այս ամենը տեղի է ունենում այն դեպքում, երբ ադրբեջանական լրահոսին, մասնավորապես պետական «Azertac» լրատվական գործակալությանը հետևելու համար անհրաժեշտ է փոխել երկրի IP-ն հայտնի «VPN» -ի միջոցով, որի համար էլ օգտատերը կարժանանա ԱԱԾ այցելությանը, բերման ենթարկելուն և կալանավորվելուն:


Պետք է նշել նաև, որ նախագահի աշխատակազմի հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը իր հարցազրույցներում հայտարարել է, որ իր տեղեկություններով` 2018թ. իշխանափոխությունից հետո ադրբեջանական քարոզչության դեմ պայքարող կառույցում փոխվել են ադրբեջանական հայատյաց քարոզչության դեմ պայքարի քաղաքականությունը, և այլևս պայքարի կարիք չկա:


Նշենք, որ Հ1-ի ներկայիս տնօրենը Հովհաննես Մովսիսյանն է, որը նախկինում հանդիսանում էր «Ֆեյքերի» ՊՈԱԿ ավանումը ստացած կառույցի ղեկավարը, ում օրոք, ըստ օդում կախված լուրերի, օրակարգ բերվեց համացանցում ֆեյքերով զոհված զինծառայողների հարազատներին հայհոյելը։ Հաշվի առնելով Հայաստանի քաղաքական վերնախավի, մասնավորապես Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձնահատուկ հարաբերությունները, որոնք հանգեցրին Արցախի մեծագույն մասի կորստին ու Հայաստանի կապիտուլյացիային, վերը նշված հարցերի պատասխանները թողնում ենք մեր ընթերցողի ենթադրություններին»։


Ավելի ուշ  ադրբեջանական բաժին ստեղծելու վերաբերյալ պարզաբանում է տարածել Հանրային հեռուստաընկերությունը.


«Հ1-ի լրատվական ծառայությունը պարզաբանում է տարածել այս առնչությամբ` նշելով, որ դա ունի «Ադրբեջանի կողմից քարոզվող կեղծ հակահայկական տեղեկատվությունը հանրության շրջանում հակազդելու և կանխելու նշանակություն»։


«Տեղեկատվական պատերազմի պայմաններում քարոզչության այս եղանակը ոչ միայն ընդունված է ամբողջ աշխարհում, այլև այս իրավիճակում ուղղակի անհրաժեշտություն է և բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահերից»,- ասված է պարզաբանման մեջ։


Պարզաբանմանը հետևած քաղաքացիների արձագանքները ներկայացնում ենք առանց խմբագրման.


«Ում եք էշի տեղ դրել ? ինչ հակազդում ? ձեր լրատվականը լցվածա ներքաղաքական լուրերով, ինչի մասին եք խոսում ? Մեկն էլ լսի, կասի սաղ օրը ադրբեջանի հետ ինֆորմացիոն պայքարի մեջ եք: Արդեն 6 ամիսա ադրբեջանից հակահայկական լուրեր են դուրս գալիս, դուք սկի հայերենով չեք կարում պատասխանեք, հիմա ադրբեջաներենով եք պատասխանելու?????


Ադրբեջանցիները՝ ի տարբերություն ձեր ղեկավարի, շատ լավ ռուսերեն էլ,անգլերեն էլ հասկանում են:
Ուղղակի պրիզնատ եկեք, որ ալիևը հրամանա տվել, դուք էլ կատարում եք»։


«Հերիք ժողովրդին էշի տեղ դնեք ու՞մ համար եք թարգմանում,հեքիաթ ձեր երեխաներին պատմեք։Ի դեպ ձեզ հիշեցում դրանց լեզուն միջազգային չէ հերիք արդարանաք ծախվածներ փողի համար ձեզ էլ կվաճառեք»։


«Եթե այդ քոչվորների լեզուն սովորեցնեիք կասեինք հա թշնամու լեզուն պետքա իմանանք բայց իրանց լեզվով լուրեր հաղորդելը դա ամոթա ինչ է թշնամին մեր ներքին հարցերն էլ պետք է իմանա՞։գնալով հասկանում եմ մի ազերբառան էլ դուք եք։ Երկիրս տանում եք կործանման»։


«Ներեցեք, իսկ քանի՞ ադրբեջանական կայք է սկսել տեղեկատվական պատերազմից ելնելով հայերեն թարգմանությունով բաժին ունենալ։


Էլ չասենք, որ դուք Հայասանի ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌԱՋԻՆ հեռուստաալիքն եք համարվում իբր»։


«Շատ եք ուզում հակազդել ուրիշ միջոցներ գտեք հակազդելու, ոչ թե ներքին լուրերը սկուտեղի վրա մատուցեք թշնամուն։ Եվ ի վերջո ով է այս " հանճարեղ" գաղափարի հեղինակը։ Սա կատարյալ հիմարություն է»։


«Էլ ինչ սուտ եք հորինելու այ դավաճաններ, դուք թե կարող եք թուրքերի գրառումների արշավը կանխեք հայկական լրատվամիջոցների ու օաշտոնական կայքերի վրա։ Ձոր գումար վաստակելու և թուրքին ծառայոլու մոլուծքը ակընհայտ է»։


«Հաստատ էսի Նիկոլ-ալիև բանդայի պատվերնա»։


«շա՛տ իզուր: այդ ռեսուրսը օգտագործեք ավելի կարևոր տեղ, տեղեկատվական պատերազմում, հայանպաստ քարոզչության ոլորտում, մեր խնդիրներին էլ հետևում են…»։


«Հաջորդը որն է լինելու ? Ադրբեջանի օրերը Հայաստանում ։ Աննամուսներ»։


«Վերջը դուք հանրայի՞նք եք, թե՞ ապազգային»։


«Չէ սոնք լրիվ են սայլկուցել։ Ըդպես լավ է պաշտոնական լեզվի կարգավիճակ տվեք, սաղս էլ արագի մեջ կսորվինք»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր