Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում          Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին       ՀՀ զինված ուժերը սպառազինության որևէ խնդիր չեն ունեցել 44-օրյա պատերազմի ընթացքում    

29 մար 2021 11:27

Մի բան պատահեր, մի կաթիլ արյուն գնար՝ ողջ աշխարհով խայտառակ կլինեինք, բայց ոչ մի կաթիլ արյուն չթափվեց

Հայաստանի ոստիկանության խնդիրը հասարակական կարգը պահպանելն է, ներքին առճակատումներ ու բախումներ թույլ չտալն անկախ այն բանից, թե ով է վարչապետը։ Այս մասին iravaban.net-ին տված հարցազրույցում ասել է ոստիկանապետ Վահե Ղազարյանը։
Նա հիշեցրել է, որ երբ ներկա իշխանությունները ընդդիմություն էին, ոստիկանությունը նույն գործառույթներն էր կատարում, ինչ կատարում է այսօր։ Ու այդ առումով վարչապետի անձը կարևոր չէ։

Վերջին շրջանում, հատկապես Երևանում, շատ են նկատվում ոստիկանության մեծաթիվ ուժեր, օրինակ, վարչապետի տեղաշարժի ժամանակ։ Ղազարյանի խոսքով՝ անցած ամիսներին եղել են պայթունավտանգ իրավիճակներ, հատկապես անցած տարվա դեկտեմբերին՝ Եռաբլուրում։

«Քարեր, կրակայրիչներ էին նետում։ Մի բան պատահեր, մի կաթիլ արյուն գնար՝ ողջ աշխարհով խայտառակ կլինեինք։ Բոլորը պետք է իրենց չափի մեջ, կոռեկտ պահեն»,-ասել է ոստիկանապետը։

Նոյեմբերի 10-ից մինչ օրս, ամեն օր ոստիկանությունից մոտ 600-700 հոգի զբաղված է ներքաղաքական գործընթացներով, ակցիաներ, բողքի ցույցեր, երթեր են անցկացվում, ու, Ղազարյանի կարծիքով, շատ կարևոր էր, որ ոչ մի ծայրահեղ քայլ չեղավ, ոչ մի կաթիլ արյուն չթափվեց։

Անդրադառնալով ոստիկանության համակարգի բարեփոխումներին, մասնավորապես՝ ներքին գործերի նախարարության վերստեղծմանը, Ղազարյանը նշել է, որ ծրագիրը թե լավ, թե վատ կողմեր ունի։ Անձամբ ինքը դեմ է հապճեպ որոշումներին։

Ոստիկանության ղեկավարի փոխանցմամբ՝ համակարգից ոչ ոք չի ազատվել քաղաքական հայացքների պատճառով։ Այնտեղ աշխատում են թե իշխանությունների, թե ընդդիմադիրների կողմնակիցները։
«Ես նրանց ասել եմ, որ մենք քաղաքականության մեջ չենք խառնվում, դուրս ենք գալիս «Ֆեյսբուքից» ու աշխատում ենք»։

Ղազարյանը կարծում է, որ պատերազմի ժամանակ սոցցանցերը բացասական դեր են ունեցել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր