Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

31 մար 2021 12:40

Եթե ես կանգնած լինեի Էրդողանի կողքին, երևի թե ոչ մի բառ չէի փոխանակի հետը, պարզապես կթքեի երեսին.թուրք բասկետբոլիստը` Էրդողանին

Ամերիկյան «Բոստոն Սելտիքս» բասկետբոլային ակումբի՝ ազգությամբ թուրք խաղացող Էնես Կանտերը հունական gazzetta.gr կայքին տված հարցազրույցում հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին քննադատությամբ։

Հարցին, թե ինչ կասեր Թուրքիայի նախագահին, եթե հանդիպեր նրան, հայտնի բասկետբոլիստը պատասխանել է՝ կթքեր երեսին։

«Եթե հանդիպեի նրան, կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը մարդու իրավունքները խախտելու համար։ Նա Թուրքիայում ուզում է լինել ամենակարևոր մարդը։ Այս կամ այն լրագրողը, որը դեմ է դուրս գալիս նրան, հաջորդ իսկ օրը հայտնվում է բանտում։ Եթե ես կանգնած լինեի Էրդողանի կողքին, երևի թե ոչ մի բառ չէի փոխանակի հետը, պարզապես կթքեի երեսին»,- ասել է բասկետբոլիստը։ 

Կանտերի խոսքով՝ «իր երկրում բացակայում է ժողովրդավարությունը, խոսքի և կրոնի ազատությունը, իսկ թուրքական կառավարությունը ոտնահարում է մարդու իրավունքները, ինչի դեմ նա փորձում է պայքարել»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր