Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 26-ի համար          Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»       ՊԵԿ–ից արձագանքել են կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով 2 տեսուչի ձերբակալությանը    

31 մար 2021 14:11

Հայկական կողմն Իսկանդեր է կիրառել.Ադրբեջանը հրապարակել է Շուշիում Իսկանդերի հրթիռների բեկորների կորդինատները

Ադրբեջանի ականազերծման ազգային գործակալությունը (ANAMA) հայտարարել է, որ հայկական կողմն Արցախյան վերջին պատերազմի ժամանակ Իսկանդեր է կիրառել:


Թշնամական պետությունը հայտնում է մասնավորապես երկու պայթած հրթիռի մասին որոնց բեկորները հայտնաբերվել են Շուշիում:


Ադրբեջանական կողմը հրապարակել է հրթիռների բեկորների կորդինատներն ու դրանց համարը:
«Անգամ ինտերնետի բաց աղբյուրներում փնտրելիս կարելի է համոզվել, որ 9M723 նույնականացման համարով հրթիռները պատկանում են «Իսկանդեր» հրթիռային համալիրներին»,-հայտարարել է Ադրբեջանի ականազերծման ծառայության (ANAMA) ներկայացուցիչը։


Հիշեցնենք, որ ավելի վաղ գեներալ Մովսես Հակոբյանն էր խոսել Իսկանդերի կիրառման մասին: Նիկոլ Փաշինյանն իր հերթին խոսել էր դրանց հրթիռների իբր 10 տոկոսով պայթելու մասին, ինչի համար ավելի ուշ ներողություն խնդրեց ռուսական կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր