Ռուսաստանի պատասխանը Կիևի հարձակումներին դիվանագիտական ​​չի լինի, թող ոչ ոք հույս չունենա          Արմեն Գրիգորյանը 252 հազար դրամ արժողությամբ վիuկի է նվեր ստացել ԱՄՆ դեսպանությունից. Factor       Հայաստանի վարչապետի բռնաճնշnւմները մտահոգիչ են բոլոր քրիստոնյաների համար    

31 մար 2021 15:03

Արձակուրդ եկած զինվորը մինչև տուգանքը չվճարի, ամսական 4000-5000 դրամը չի ստանա...փորձում են աջակցել անհատներն ու կազմակերպութունները

ՀՀ-ում սոցիալական ծանր խնդիրների առաջ են կանգնել զինծառաողների հարազատները, Արցախից տեղահանվածները։ Պետությունը միշտ չէ, որ օգնում է խնդիրների հաղթահարմանը, իսկ որոշ դեպքերում տրված լուծումները ժամանակավոր բնութ են ունենում, ուստի քաղաքացիներին փորձում են աջակցել անհատներն ու կազմակերպութունները։


«Ճշմարտություն՝ սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ նախաձեռնությունով արձանագրել են անպիսի խնդիրներ, որոնց մասին քաղաքացիները չեն էլ կարող պատկերացնել։


«Արձակուրդ եկած զինվորին դիմակ չկրելու համար փողոցում տուգանում են ու մի հատ էլ որոշում են կայացնում, որ մինչև այդ տուգանքը չվճարի, ամսական 4000-5000 դրամը չի կարողանա ստանալ»,- ասել է Նազարյանը։


Նախաձեռնության համակարգողը հատնել է նաև, որ լինում են դեպքեր, երբ տեղահանված կամ զինվորականների ընտանիքները անգամ կացարանի խնդիր ունեն։ Տեղահանված ընտանիքներն օրինակ՝ երեխային բուժհաստատութուններում գրանցելու խնդիրներ ունեն, որոշ մարդիկ էլ նպաստը ստանալու խնդիրների առջև են կանգնել։


Զոհված ընտանիքիները նախաձեռնութանը ֆինանսական խնդիրներով հազվադեպ են դիմում, բայց բազմաթիվ խնդիրներ ունեն տեղահանված քաղաքացիները՝ Հադրութից, Շուշիից, Բերձորից։


«Շատերը ունեն նաև հոգեբանական խնդիրներ, ոմանք անգամ ապրելու ցանկություն չունեն։ Շատ դեպքերում օգնություն ենք խնդրում հոգևորականներից, որ իրենց զրուցներով մարդիկ կարողանան շարունակել ապրել»,-ասել է Նազարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր