Պենտագոնը մտադիր է ԱՄՆ Կոնգրեսից լրացուցիչ ֆինանսավորում խնդրել Իրանի դեմ գործողությունների համար          Վլադիմիր Պուտինն ուԴոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել       Ապրիլի 30-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

01 ապր 2021 10:54

Թուրքիան ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ

Հայաստանում տարբեր պաշտոնատար անձանց շուրթերով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու ու «մոտեցումները շտկելու» վերաբերյալ հայտարարությունների ֆոնին Թուրքիան ցավակցական ուղերձ է հղել Ադրբեջանին «1918 թ.-ին հայերի կողմից ցեղասպանության ենթարկվելու» կապակցությամբ: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության Twitter-ի պաշտոնական էջում հրապարակված հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Ոգեկոչում ենք 103 տարի առաջ Բաքվում, Շամախիում, Ղուբայում, Մուղանում և Լենքորանում հայկական ավազակախմբերի կողմից ցեղասպանության ենթարկված մեր ադրբեջանցի թուրք եղբայրների հիշատակը, կիսում ենք մեր ադրբեջանցի թուրք եղբայրների ցավը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր