Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

01 ապր 2021 13:13

Տեսանյութ.Միանշանակ խորհուրդ եմ տալիս պատվաստվել AstraZeneca պատվաստանյութով

Այս պահին կորոնավիրուսով հիվանդ փոքր թվով քաղաքացիներ սպասում են հերթի մեջ, որպեսզի հոսպիտալացվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Այս շաբաթվա ընթացքում լրացուցիչ մոտ 300 մահճակալ ենք ծավալել, բայց մահճակալներն անվերջ չեն և ներկայումս հիմնականում այն հիվանդները, որոնք հոսպիտալացման կարիք ունեն, նրանք թթվածնի կարիք ունեցողներն են »,-ասաց Անահիտ Ավանեսյանը։


Նա նշեց, որ թթվածնային սարքերի քանակը բավարար է։ Վերջին տարվա ընթացքում 15 լրացուցիչ թթվածնային կայան են գնել. «Մոտ 3000 մահճակալի հագեցվածություն ենք ապահովել»,-նշեց նախարարը։


Անդրադառնալով լուրերին, որ Հայաստանը մերժել է ռուսական կողմից ձեռք բերել «Sputnik V» պատվաստանյութը, նախարարն ասաց, որ դա սուտ տեղեկություն է։


Անահիտ Ավանեսյանը նշեց, որ ձեռքբերված պատվաստանյութը դեռ չի բաժանվել բժշկական կենտրոններին. «Երեկ հանդիպում ենք ունեցել Երևանի պոլիկլինիկաների տնօրենների հետ, քննարկել կատարվելիք աշխատանքների ամբողջ ընթացքը։ Մինչև պատվաստումների գործընթացի մեկնարկը կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ, ստուգվում են պոլիկլինիկաներում առկա առաջին օգնության բժշկական պայուսակների ամբողջ տարողունակությունը և կատարվում են համալրումները։ Հույս ունեմ, որ երկուշաբթի արդեն կկարողանանք ապահովել, որ Երևանում և մարզերում առկա լինեն պատվաստանյութերը»,-ասաց Անահիտ Ավանեսյանը։


Հարցին՝ Հայաստանն ամեն դեպքում «AstraZeneca» ներկրելո՞ւ է, Անահիտ Ավանեսյանն ասաց. «Այո, այս պահին այո։ AstraZeneca -ի և մյուս պատվաստանյութերի հետ կապված հիմնվելու ենք միջազգային մասնագիտական կառույցների կողմից տրված եզրակացության վրա։ Եթե դրանք հաստատեն, որ պատվաստանյութերն ունեն արդյունավետություն, անվտանգություն, բավարարում են բոլոր սահմանված չափանիշներին, դրանք կիրառելու ենք։ Մի շարք երկրներ հրաժարվել են որոշակի խմբաքանակի օգտագործումից, մի շարք երկրներ նորից են սկսել, մյուսներն էլ ընդհանրապես չեն դադարեցրել օգտագործումը»,-նշեց նախարարը՝ հորդորելով բոլորին պատվաստվել, քանի որ դա բնական կյանքին վերադառնալու միակ միջոցն է։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր