Տեսանյութ.էսքան Հուդա որտեղի՞ց էս երկրում, ո՞նց կարելի է երկիր դավաճանել. Ճշմարտությունից չեք փախչելու, անաստվածնե՛ր

«Մենք տեսել ենք երկու հաղթանակ՝ 94-ը և Ապրիլյանը, մեզ համար անհասկանալի է այս կապիտուլյացիան։ Երբեք չեմ ամաչել, իմ երկրին տվել եմ միայն սեր և պատիվ՝ աշխարհի լավագույն բեմերում երգելով, հիմա ամաչում եմ մեր զոհերի և նրանց անունների առաջ։ Էրեխեքին էդ հողերով հանձնեցին, էդ հողերը լիքն են մեր էրեխեքով, դա չի ներվելու։ Արցախի մասնատման հետ, մեր զոհերի հետ հաշտվողները թող գնան գրողի ծոցը։ Երկնային բանակ է ստեղծվել, շատ հզոր․ Կոմանդոսն էլ միացավ։ Երկիր ենք կորցնում, ինչպես փայլուն սերունդ ենք կորցրել, 10 հազարից ավելին խեղված է։ Ճշմարտությունից չեք փախչելու, անաստվածնե՛ր։ էսքան Հուդա որտեղի՞ց էս երկրում, ո՞նց կարելի է երկիր դավաճանել։ Գերագույն խնդիրը երկրի ազատագրումն է էս ոչ հայերից, թուրքի բարեկամներից։ Արթնացե՛ք, ժողովու՛րդ, երկիր չսիրող տզրուկները չեն կարող որոշել երկրի կարգավիճակը»,- ասել է երգչուհին։
Մանրամասները` տեսանյութում