Հունիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Honda Elysion»-ը բшխվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին, կա վիրшվոր    

03 ապր 2021 16:40

Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակական ագրեսիայի պայմաններում Բայդենը կաջակցի ՈՒկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում, վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:


«Նախագահ Բայդենը վերահաստատել է ԱՄՆ աջակցությունն Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ Դոնբասում և Ղրիմում Ռուսաստանի շարունակական ագրեսիայի պայմաններում»,-ասված է հայտարարության մեջ:


Նշվում է, որ Բայդենը նաև ընդգծել է իր վարչակազմի հանձնառությունն՝ ակտիվացնելու երկրների միջև ռազմավարական գործընկերությունն՝ աջակցելու կոռուպցիայի դեմ պայքարում Զելենսկիի ծրագրին և իրականացնել բարեփոխումների ծրագիր, որը հիմնված է ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա, որոնք ապահովում են արդարությունը, անվտանգությունը և Ուկրաինայի ժողովրդի բարգավաճումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր