Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

05 ապր 2021 10:15

Թուրքերը մեծ թուրանի գլխավոր «ուռուցքներից» մեկը համարում են Հայաստանը, միայն Սյունիքով նրանք չեն բավարարվելու

Մինչ Հայաստանը ղեկավարող խմբիշխանության որոշ անդամներ հեռուստատեսությամբ եւ այլ վիդեոհարթակներով բարբաջում են, թե իբր Արցախի այս կամ այն շրջանն Ադրբեջանին է պատկանում, պատերազմն ավարտվել է եւ թուրք-ադրբեջանական տանդեմն արդեն «սրտացավություն» է տածում հայերիս հանդեպ, մեզ երեք կողմից շրջապատած թյուրք թշնամիները նոր որոգայթներ են լարում: Այն, որ Ադրբեջանը միայն Թուրքիայից ներկրվող զենքի քանակն ավելացրել է 198 տոկոսով, կարծում եմ` պետք է բավարար լինի հասկանալու համար, որ պատերազմը ոչ թե ավարտվել, այլ` նոր է սկսելու, ավելին` վերջինը ճակատամարտ էր, պատերազմը դեռ առջեւում է: Օրերս թուրքագետ Վարուժան Գեղամյանը թարգմանաբար ներկայացրեց 2020թ. նոյեմբերի 17-ին Թուրքիայի Միլի մեջլիսում` Արցախյան վերջին պատերազմին ու դրա հետեւանքներին նվիրված նիստից երեք հատված, որոնք ավելի խոսուն են, քան որեւէ այլ բան: Փորձեմ հերթով մեջբերել դրանք եւ հակիրճ մեկնաբանություններ տալ.

ա. «Կիլիկիայի կաթողիկոսը կոչ է անում ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը: Սա նշանակում է, որ մենք պետք է նկատի ունենանք, որ հայկական սփյուռքը չի փոխելու իր քաղաքականությունը» :

Սրանով, ամենայն հավանականությամբ, բանախոսն ակնարկում է տարիներ շարունակ հայկական սփյուռքի դեմ տարվող թուրքական պայքարն ու նրա գրանցած արդյունքների չեղարկում-հակադարձումը: Այս ուղղությամբ, ինչպես հայտնի է, թուրքերը մշտապես գործի են դրել իրենց «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման անդամներին ու տարբեր երկրներում հաստատված, չափազանցություն չլինի, Բոսֆորի նեղուցը որպես կաշառք բաժանող հյուպատոսներին ու նրանց կցորդներին:

բ. «1921թ. Զանգեզուրը տրվեց Հայաստանին, որով Ադրբեջանը, ցավոք, առանձնացավ Նախիջեւանից:…Այսօր մենք 100 տարի առաջ սկսած թուրքականության գաղափարը վերականգնելու ճանապարհին ենք» :

Այստեղ բացահայտ շոշափվում է Մեծ Թուրանի գաղափարը, որին ամեն գնով ձգտում են հասնել թուրքերը, դրա մասին են վկայում նաեւ թյուրքախոս պետությունների միությունն ու նրանց առաջ քաշած «Թյուրքական բանակ»-ի գաղափարը: Կարծում եմ` շատերին է հայտնի, որ Մեծ Թուրանի գլխավոր «ուռուցքներից» մեկը թուրքերը համարում են Հայաստանը, հատկապես այդ առումով նրանց պետք է Սյունիքի մարզը, որի շուրջ էլ վերջին մի քանի ամիսներին ծավալվում են տարածաշրջանային բանակցությունները: Մասնավորապես խոսվում է Նախիջեւանն Ադրբեջանին կապող Մեղրիի միջանցքի մասին, որը, պարզ վերլուծություններով` Հայաստանի վերջի սկիզբն է լինելու: Այս գաղափարը հաստատում է երրորդ մեջբերումը:

գ. «1993թ. մեր կողմից փակված դռներ կան: Երդվում եմ, որ հիմա տարբեր դիվանագիտական գործընթացներում ստիպելու են Թուրքիային, որպեսզի բացի Հայաստանի հետ սահմանաը: Սիրելի ընկերներ, ես այն մարդն եմ, որ 1996թ. կառավարության ծրագրում մտցրել եմ հետեւյալ տողերը. «Քանի դեռ Ադրբեջանը չի ստորագրել , որ Ղարաբաղի հարցը լուծված է, Թուրքիան այդ դռները չի բացելու»: Այժմ այստեղ կա կենսական խնդիր. Հայաստանի հետ սահմանը բացելու համար Թուրքիան խնդիրն արդեն այլ հարթություն պետք է տեղափոխի. «Սահմանը կբացեմ, եթե բացվի Զանգեզուրի միջանցքը: Եթե ոչ, ապա շանս չկա, որ կբացենք մեր սահմանը» :

Երեք մեջբերումները հերթականությամբ կարդալուց հետո, հարկավոր չէ լուրջ գիտնական լինել հասկանալու համար, որ հերթականությամբ` սփյուռքի թուլացումն ու Մեղրու միջանցքի բացումը Թուրքիայի համար պարզապես Մեծ Թուրանի երազանքի իրականացում է, որի արդյունքում մենք շատ բան ենք կորցնում` հավատ սեփական ուժերի նկատմամբ, ռազմավարական դաշնակից Իրանին, Չինաստանին եւ ամենակարեւորըՙ պետականություն եւ հետագայում այստեղ` մեր հայրենիքում ապրելու երաշխիքներ ենք կորցնում: Իսկ եթե որեւէ մեկին թվում է, որ Սյունիքով թուրքերը բավարարվելու են, ասեմ, որ նրանց «երազանքի» որեւէ քարտեզում Հայաստան անունով պետություն չկա:

Ահա այսպես, սիստեմատիկ կերպով Թուրքիան` բռնած Ադրբեջանի ձեռքը, բոլոր ուղղություններով հարվածում է Հայաստանին` մեզ թուլացնելով ներսից ու դրսից, իսկ մենք… գրողը տանի, մեր խեղկատակը մեքենայի թափքին կանգնած` թատրոն է տալիս:

Աղբյուրը՝ azgonline.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր