.±300 հոգանոց գումարտակին տարան մսաղացի բերան, նրանց խաբել էին. էդ երեխեքի թափված արյան մեղավորների արյունը ես ինքս եմ թափելու

Հաշվի առնելով, որ ճանապարհները ռմբակոծվում էին՝ մեր համար խիստ կասկածելի թվաց նման որոշումը, բայց ձեն չհանեցինք, չուզողի տպավորություն չթողնելու համար։ ±300 հոգանոց գումարտակը, ժպիտները դեմքերին, գնացին.... Գնացին մսաղացի բերան, որովհետև նրանց խաբել էին ու տարել «Կարմիր Շուկա»։ Մեկ օր անց լուր առանք, որ տղեքից ընդամենը 60 հոգի է սաղ մնացել, որոնք էլ հաշմանդամ են մնացել...
Հետագայում պարզեցինք, որ նախնական որոշվել էր, որ մեր գումարտակը պտի գնար «Կարմիր Շուկա», բայց հրամանատարները առարկել էին՝ ասելով, որ իմաստ չկա Մարտակերտը խոցելի դարձնելու գնով ամբողջ գումարտակը տանել այնտեղ և առաջարկել էին առավել պատրաստված զինծառայողներից 50-60 հոգանոց խումբ ուղարկել, որին «վերևները» չէին համաձայնել և որոշել էին երեխաներին ուղարկել մսաղացի բերան։
Ամեն օր իմ աչքի առաջ տղեքի ժպտացող դեմքերն են, անկեղծ ուրախությունը, որ գնալու են տուն, տուն, որ այդպես էլ չհասան.....
Ես խոստանում եմ ձեզ, որ էդ երեխեքի թափված արյան մեղավորների արյունը ես ինքս եմ թափելու՝ ատամներով ու կոկորդները կռծելով.......
Հետախույզ Անդրանիկ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից