ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

05 ապր 2021 12:40

Մենք ոչինչ չենք բացառում. Անի Սամսոնյանը՝ արտահերթ ընտրությունների գնալուց Փաշինյանի հրաժարվելու մասին

«Մենք չենք ասել, թե նման պայման կա, որի դեպքում վարչապետի թեկնածու կառաջադրենք, այլ մեր միակ պայմանն այն է եղել, որ վարչապետը հրաժարական տա և մենք գնանք արտահերթ ընտրությունների»,- խորհրդարանում պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոյնաը և շեշտեց, որ եթե կա հստակ պայմանավորվածություն, ապա տրամաբանական չէ գնալ այլ գործողությունների:


Նրա հավաստիացմամբ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել «Լուսավոր Հայաստանի» հետ, այլ եղել է միայն արտահերթ ընտրությունների վերաբերյալ:


«Մենք որոևէ պատրվակ չենք տալու իշխանություններին, որպեսզի հետքայլ լինի այս օրակարգից»,- հայտարարեց պատգամավորը:


Ըստ Անի Սամսոնյանի՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, որից հետո նոր կհամոզվեն, որ իրոք արտահերթ ընտրություններ են լինելու և դրանից  հետո նոր կնախապատրաստեն կուսակցության ընտրական ցուցակները:


«Մենք ոչինչ չենք բացառում, բայց եթե որևէ մեկի հետ պայմանավորվածություն ես ձեռք բերում, ապա կարծում եմ սխալ խոսակցություններ են սկսել մտածել և ասել այն մասին, որ նա կխախտի պայմանավորվածությունը»,- հայտարարեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:


Սամսոնյանը նշեց, որ յուրաքանչյուր առողջ քաղաքական ուժ, որը գնահատում է իր հնարավորությունները, պետք է ձգտի առավելագույնին, հետևաբար՝ իրենք չեն գնում այս ընտրություններին միայն մի քանի պատգամավորական տեղեր վերցնելու համար, այլ աշխատելու են 47 տոկոս չկողմնորոշված ընտրազանգվածի վրա և գալու են իշխանության:


Պատասխանելով լրագրողի հարցին, թե նախորդ ընտրություններին «Լուսավոր Հայաստան»-ը կարողացել է հաղթահարել ընդամենը անցողիկ շեմը, ինչի՞ հիման վրա են հիմա պնդում, որ իշխանություն են վերցնելու՝ պատգամավորը նշեց, որ 2018 և 2021 թվականները տարբեր քաղաքական իրավիճակներ են եղել, նախորդ ընտրությունների ժամանակ ակնհայտ էր, որ հեղափոխությամբ եկածները պետք է իշխանությունը վերցնեին:


Անի Սամսոնյանը խուսափեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք «Լուսավոր Հայաստանը» կողմ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, իսկ ինքն անձամբ կարծում է, որ «թշնամի-ոչ թշնամի» ձևակերպումը պարզունակ մոտեցում է և դրանով սխալ է խնդիրը դիտարկել:


Ի վերջո պատգամավորն ընդունեց, որ Թուրքիան իր համար թշնամի է, քանի որ սպառնում է ՀՀ-ի անվտանգությանը:
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր