Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

05 ապր 2021 15:00

Վաշինգտոնի ռազմավարական նպատակը հստակ է, հենց Փաշինյանը «վերընտրվի», ունենալու է հակառուսական դիրքորոշում , վերջ՝ հայկական պետականությանը

Սեմյոն Բաղդասարովն իր թելեգրամ ալիքում անդրադարձել է Փաշինյանի հնարավոր վերընտրմանը։
«Հայաստանի վարչապետը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետի մասին։ Պետք է հասկանալ մեկ բան՝ Նիկոլ Փաշինյանի «վերընտրությունը» նշանակում է հայկական պետականության վերջ։
Այս մարդը արել է ամեն հնարավոր ու անհնարին բան, որպեսզի Հայաստանը ճզմվի և կուլ գնա աշխարհաքաղաքական հակառակորդների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։

Փաշինյանի՝ իշխանության մնալը ոչ միայն Հայաստանի, այլեւ ողջ հայ ժողովրդի համար պատուհաս է։ Հայ ժողովրդի գլխին կախված է իր պետականությունը կորցրած ու Հյուսիսային Իրաքում իրենց անկախության համար պայքարող հազարամյակների պատմության ու մշակույթի տեր ասորի ժողովրդի ճակատագիրը։

Փաշինյանի իշխանության մնալը ոչ միայն հայկական բնօրրանի, լեզվի ու մշակույթի կորուստն է նաև։ Նա թշնամի է եւ հսկայական սպառնալիք հայ ազգի համար։ Որքան էլ Փաշինյանը ՌԴ-ի հետ «քաղցր» հարաբերությունների մասին հիմա չխոսի, կարեւոր է հասկանալ մի բան, որ ցանկալին չպետք է իրականություն համարել։

Այս մարդը իշխանության է եկել Սորոսի օգնությամբ։ Սորոսի հիմնադրամները սերտ կապեր ունեն արևմտյան հատուկ ծառայությունների հետ, այդ թվում՝ Կենտրոնական հետախուզական վարչության հետ։ Ամերիկացիները, ինչպես նաև Հայաստանի որոշ «դաշնակիցներ», կանեն ամենը, որպեսզի Փաշինյանը մնա իշխանության ղեկին և շարունակի հակառուսական քաղաքականությունը։ Վաշինգտոնի ռազմավարական նպատակը հստակ է, հենց նա «վերընտրվի», ունենալու է հակառուսական դիրքորոշում և ՌԴ-ն Հարավային Կովկասից դուրս մղելու քաղաքականություն է վարելու»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր