Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»          Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին       Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի    

07 ապր 2021 11:48

Իսկ դու ո՞նց ես ապրում,էդ լույսի պես զոհված երեխեքը մեկիկ-մեկիկ չեն գալի՞ս երազումդ. Շուշան Պետրոսյանը՝ Զարուհի Բաթոյանին

«Հետք»-ը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերներն ու նրանց ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում: Ավինյանի ընկերը նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսինն է:

Գրառման մեկնաբանություններում աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը գրել է, որ իր քրոջ ամուսնու մասին չի խոսքը և նա երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: Իսկ Բաթոյանի մեկնաբանությանն իր հերթին արձագանքել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ հարց ուղղելով Բաթոյանին. «Իսկ դու ո՞նց ես ապրում, հանգի՞ստ, լավ քնո՞ւմ ես գիշերները: Էդ լույսի պես զոհված երեխեքը մեկիկ-մեկիկ չեն գալի՞ս երազումդ: Արցախս հանձնողներից մեկն էլ դու ես: Դու պիտի ապրես այդ պատասխանատվությամբ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր