Նիկոլ Փաշինյանը մի կողմից ուզում է գոհացնել Ռուսաստանին, մյուս կողմից՝ ճանապարհ է հարթում Ադրբեջանի համար․«168 ժամ»          Տեսանյութ.Նիկոլ Փաշինյան, քեզ սպասում է հայ ժողովրդի ցասումը. դու պետք է հեռանաս. ուրիշ ճանապարհ չկա       Թուրքամետ գրոհայինները վարձկաններ են հավաքագրում Ուկրաինա ուղարկելու համար, վճարը՝ 2000-3000 դոլար    

07 ապր 2021 14:31

Որպես ոստիկանության գեներալ, չէի սպասում այսպիսի վերաբերմունքի.Ոստիկանությունը լրիվ վերածվել է շնագայլերի ոհմակի

«Ես՝ որպես ոստիկանության գեներալ, չէի սպասում այսպիսի վերաբերմունքի»,- այսօր Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նախկին փոխոստիկանապես Գագիկ Համբարձումյանն՝ անդրադառնալով «ՎԵՏՕ» շարժման կին ակտիվիստներին բռնի ուժով բերման ենթարկելուն։

Նրա խոսքով, այն, ինչ այսօր տեղի ունեցավ, ցույց է տալիս, որ ոստիկանությունը լրիվ վերածվել է շնագայլերի ոհմակի։

«Սա արդեն պարտականությունների կատարում չէ, այն մոլեռանդությունն ու դաժանությունը, որ նրանք դնում են իրենց գործողությունների մեջ մայրերին ու կանանց բերման ենթարկելիս, պարզապես անբացատրելի է։ Իրենց այդ գործողությունները չի կարելի արդարացնել հրաման կատարելու փաստով։ Ոստիկաններն իրենց ողբերգական ճիվաղությունը հասկանալու համար թող պատկերացնեն, որ 1915 թվին թուրքական ոստիկանությունում ծառայող հայերը նման կարգով շուրջկալների էին մասնակցում..., ոչ մի տարբերություն չկա, բացարձակապես»,- կարծիք հայտնեց Գագիկ Համբարձումյանը։

Ըստ ոստիկանության գեներալի, գործող իշխանությունը աչք վախեցնելու տակտիկա է որդեգրել, բայց արդեն բոլոր հնարավոր սահմաններն անցել են։

«Գելխեղդները, սովորաբար, բնավորությամբ հագիստ են, ջղաձգումներ լինում են այն դեպքում, երբ տուզիկն է իրեն դնում գելխեղդի տեղ։ Դա թույլի բնորոշում է։ Իսկ կանայք այսօր տղամարդկանց գործն են կատարում, փառք ու պատիվ նրանց»,- եզրափակեց խոսքը Գագիկ Համբարձումյանը։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր