Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

07 ապր 2021 19:09

Ադրբեջանը զինում է Ուկրաինային՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմում ուկրաինացիների կողմից տրամադրված աջակցության համար

Ապրիլի 7-ին ադրբեջանական Boeing 747-83QF բեռնատար ինքնաթիռը ուղևորվել է Բաքվից Կիև։ Դա ցույց է տալիս Flightradar24 կայքը։

Նշենք, որ Silk Way West Airlines–ին պատկանող Boeing 747-83QF ինքնաթիռը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս զենք է տեղափոխել Ադրբեջան, ներառյալ՝ Ուկրաինայից։

Silk Way Airlines-ը Silk Way Holding–ին պատկանող կազմակերպություն է, որի 3 սեփականատերերից մեկը Իլհամ Ալիևի դուստր Արզու Ալիևան է, որը դեռևս 2010 թ.՝ 21 տարեկան հասակում էր դարձել սեփականատեր։ Silk Way Airlines ունի ռազմական տեխնիկա տեղափոխելու բավականին հարուստ փորձ. դեռևս 2005 թ., երբ ընթանում էր աֆղանական պատերազմը, ԱՄՆ ղեկավարությունը պայմանագիր էր կնքել Silk Way Airlines–ի հետ՝ Աֆղանստանում գտնվող ամերիկյան և միջազգային ուժերին ռազմական սպառազինություն մատակարարելու համար։

Այսպես  Ադրբեջանը փոխհատուցում է Արցախի դեմ սանձազերծված պատերազմում Ուկրաինայի կողմից տրամադրված աջակցությունը։

Հիշեցնենք, որ վերջին շաբաթներին իրավիճակը լարվել է Դոնբասում և Լուգանսկում. ՌԴ–ն և Ուկրաինան մեծ քանակությամբ զորք են տեղափոխում այնտեղ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր