Արմենը մի նպատակով է գնացել Փաշինյանի հետ հանդիպմանը՝ սուր հարցեր տալու, բայց...մանրամասներ`Մոսկվայում հայ իրավաբանների հետ Փաշինյանի հանդիպումից

«Բարեկամներ, ցավոք, մենք բոլորս սովոր ենք նրան, որ մեր սիրելի հայրենիքի դավաճանների ցուցակը միայն աճում է: Բայց այս խավարում դեռ լույսի շող կա: Նախկինում հրապարակված ցուցակի 8-րդ համար Արմեն Սերոբյանին, վստահ կարելի է հանել դավաճանների ցանկից:
Արմենը մի նպատակով է գնացել Փաշինյանի հետ հանդիպմանը՝ սուր հարցեր տալու, որոնք նախապես համաձայնեցված չեն եղել: Այս ամբողջ անհեթեթության մեջ, երբ Արմենը հասկացել է, որ իրեն թույլ չեն տա հարց տալ, նա ոտքի է կանգնել և հեռացել հանդիպումից: Շնորհակալություն Արմենին, որ փորձ է կատարել և ի վերջո որոշել է ցուցադրել իր վերաբերմունքը»,-գրել է Բադալյանը: