Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

08 ապր 2021 13:17

Տեղեկություն կա, որ 75-ամյա տղամարդուց անջատել են արհեստական շնչառության սարքը, որ փրկեն 35-ամյա տղամարդուն

Կառավարության նիստից հետո լրագրողներից մեկը դիմելով ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, հետևյալ հարցը բարձրացրեց. «Հավաստի տեղեկություն ունենք, որ քովիդ-հիվանդանոցներից մեկում 75-ամյա տղամարդուց անջատել են արհեստական շնչառության սարքը, որպեսզի կարողանան փրկել 35 տարեկան տղամարդու կյանքը: Մենք ի՞նչ է՝ գնում ենք Իտալիայի օրինակով»: Նախարարն ասաց, որ նման դեպք իրեն հայտնի չէ. «Վստահ եմ՝ նման բան չկա... Պետք է ամեն ինչ անենք, որ վարակի տարածումն անկանխատեսելի ձևով տեղի չունենա ու մենք էլ մեր հիվանդանոցային ռեսուրսներով բավարար, ճիշտ օգնություն ցուցաբերենք»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր