Տեսանյութ․Սուրբ Հարության Ճրագալույցի Սուրբ Պատարագ, Տնօրհնեքի արարողություն ԱՀԹ առաջնորդարանում          Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում       Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս    

08 ապր 2021 17:08

Ուկրաինայի սահմանի մերձակայքում հայտնաբերվել է ռուսական ռազմական ճամբար.ծանր տեխնիկա, տանկեր, դաշտային հիվանդանոց

Ռուսաստանի Դաշնության Վորոնեժի շրջանում՝ Ուկրաինայի հետ սահմանից 170 կմ հեռավորության վրա, հայտնաբերվել է նոր ռազմական դաշտային ճամբար՝ համալրված ծանր սարքավորումներով ու տանկերով: Ճամբարը հայտնաբերել են Հակամարտությունների հետախուզական խմբի (Conflict Intelligence Team) ռուս հետաքննիչները, հայտնում է BBC-ի ուկրաինական ծառայությունը:

«Տեղի բնակիչներից ստացված տեսագրությունների միջոցով մենք Վորոնեժի մոտակայքում գտել ենք մեկ դաշտային ճամբար: Մարդիկ քայլելիս են եղել անտառում և դուրս եկել դաշտ, որտեղ տեղակայված է եղել մեծ թվով ծանր տեխնիկա, այդ թվում՝ տանկեր»,- ասել է խմբի ղեկավար Ռուսլան Լևիևը:

CIT-ի տվյալներով՝ ռազմական ճամբարը կազմավորման փուլում է, բայց այն ամբողջովին հագեցած է տեխնիկայով: Լուսանկարներից երևում է նաև, որ տեղանքում ստեղծվել է վրանային ճամբար, խոհանոց և դաշտային հիվանդանոց:

«Այսինքն՝ միանգամայն հնարավոր է, որ տեխնիկան մարշ-նետում կատարի մեկ օրվա ընթացքում», - ասել է Լևիևը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր