Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

09 ապր 2021 10:28

Հանրությունը լուրջ չէր վերաբերվում, որ ասում էին պետք է ադրբեջանցիների հետ ապրել.փաստորեն, սա իրականանում է Արցախում. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե Հայաստանի ցանկացած քաղաքական գործիչ ինքնահաստատման առումով այս փուլում, կեղծ հայրենասիրական օրակարգով փորձում է մեղադրել իրենց, իբր պատրաստվում են ինչ-որ գործարքներ իրականացնել՝ ինչ-որ նպատակներով: «Ուզում եմ այդ կեղծ հայրենասերներին հարցնել՝ ո՞ւր էին, երբ Կարմիր շուկան ավելի քան 15 օր վտանգված էր, եւ ամեն մի վայրկյան հակառակորդը փորձում էր զավթել, խլել Կարմիր շուկան: Մենք Կարմիր շուկայում 150 տուն ենք կառուցում, եւ այդ մարդիկ մեզ մեղադրում են, որ Կարմիր շուկան պատրաստվում ենք հանձնել», - ասել էր Հարությունյանը:


Իսկ թե իրականում ինչ է կատարվում Կարմիր շուկայում, «Իրավունքը» հետաքրքրվեց ԱՀ Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանից:


«Վերջերս ենք եղել Կարմիր Շուկայում, երբ մոտենում էինք, ադրբեջանական բեռնատարների մեծ շարասյուն նկատեցինք, որոնք, փաստորեն, նույն ճանապարհով էին անցնում, ինչ մենք: Պատկերացնո՞ւմ եք՝ Շոշ գյուղի հենց մեջտեղով է անցնում ճանապարհը, իսկ մի կողմում դպրոցն է: Այսինքն՝ այդ մեքենաներն անցնելու էին հենց անմիջապես դպրոցի կողքով, և երեխաները պատուհաններից ամեն օր տեսնում են այդ պատկերը:


Այդ ճանապարհը միասին օգտագործում են, այսինքն՝ երեխաներն անցնում են նույն ճանապարհը, որով անցնում են թշնամու մեքենաների շարասյունը: Իհարկե, այդ շարասյանն ուղեկցում էին ռուս խաղաղապահները: Իսկ Կարմիր Շուկայում հենց գյուղի միջով էլի անցնում է ճանապարհ։ Երբ այնտեղ էինք, այդ օրը արևոտ եղանակ էր, և տղամարդիկ, կանայք, երեխաները, բոլորը դրսում էին, իսկ այդ մեքենաներն անցնում են...


Երբ խոսում էինք գյուղացիների հետ, ասացին, որ անցնելիս ծիծաղում են մեքենաների միջից և անընդհատ նկարում են: Գիտեք, սա ոչ թե տհաճ, այլ անհասկանալի երևույթ է քաղաքացու համար, բայց երբ վերլուծում ես, հասկանում ես, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները, պարզապես, դեռևս տարիներ առաջ էր ասել այն, ինչ տեղի ունեցավ: Հանրությունը լուրջ չէր վերաբերվում, որ ասում էին պետք է ադրբեջանցիների հետ ապրել, պետք է և տնտեսական հարաբերություններ ունենալ նրանց հետ, ինչպես մնացած բոլոր պետությունների հետ: Այսօր, փաստորեն, սա իրականանում է Արցախում»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր