Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում          Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից       Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ    

09 ապր 2021 13:27

Վստահաբար կարող ենք պնդել, որ զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000 թիվը. Արտակ Մանուկյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանը և Արտակ Մանուկյանը։


Ներկայացնելով նախագիծը, Արտակ Մանուկյանն ասաց, որ երբ ամիսներ առաջ փակ քննարկում արեցին և հրավիրեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» ղեկավարին, այն ժամանակ նախագծի հիմքում այնպիսի սցենար էր դրված, որն այսօր չի քննարկվում։


«Այսինքն՝ այն զոհերի կամ հաշմանդամություն ունեցող անձանց մասով, որ  ելակետային տվյալներ կամ կանխատեսումներ էին իրականացվում, փառք Աստծո, որ մենք վստահաբար կարող ենք պնդել, որ այդ զոհերի թիվը չի կարող գերազանցել 4000 թիվը։ Ըստ այդմ, այդ նախագիծը երբ դրել էինք, փորձել ենք այդ վիճակագրական տվյալները համեմատել։ Առաջարկում եմ այս նախագծի քվեարկությունը հետաձգել ևս երկու ամսով, որովհետև մենք մեկ հարցի շուրջ կառավարության հետ ունենք կոնսենսուս, այն է, որ անհատ ձեռնարկատերերի մասով վճարների չափը պետք է էականորեն վերանայվի և վերանայվի դեպի ներքև ուղղությամբ։ Բայց թե որքան ու ինչ չափով, սա նաև կախված է տնտեսության զարգացումից, և հասկանալի է, որ մարտ-ապրիլ ամիսներին երբ վիճակագրություն հրապարակվի, արդեն կորոնավիրուսի տվյալները համադրելի կլինի, ու մենք կհասկանանք, թե այն դրական միտումը աշխատատեղերի մասով շարունակական բնո՞ւյթ է կրելու, թե՞ ոչ»,- ասաց Արտակ Մանուկյանը։



Միաժամանակ պատգամավորն ընդգծեց, որ եթե երկու ամսվա ընթացքում այդ նախագծի տեսքով տեսնեն, որ հնարավոր չէ առաջ գնալ, կնախանշեն միայն ԱՁ-ների մասով փոփոխություններ և  կներկայացնեն հանձնաժողովին։


Անդրադառնալով նախագծին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն ասաց, որ առաջարկվող փոփոխության տրամաբանությունը սխալ է։


Ըստ պատգամավորի, եթե ԱՁ-ների մասով «Զինվորների հիմնադրամի» վճարը նվազեցնում են, սակայն բարձրացնում են բարձր աշխատավարձ ունեցողների մասով, սա ենթադրում է, որ բոլորը կգնան ԱՁ կբացեն՝ խուսափելով բարձր վճարներից։


Արձագանքելով, Արտակ Մանուկյանը նկատեց, որ Գևորգ Գորգիսյանը եթե տեսնում է անարդարություն, ապա կարող էր իր արդար առաջարկը ներկայացնել նախագծի քննարկումների ժամանակ։


«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն էլ նշեց, թե իրենք ամեն ինչ արել են, որ հիմնադրում ֆինանսի խնդիր չլինի, սակայն մինչև այսօր ստիպված են արձագանքել զոհվածների ընտանիքներին, որոնք մինչև այսօր ֆինանսական հատուցում չեն ստացել։


«Ուղղակի խնդրում եմ, որ մի քիչ ուշադրություն դարձնեք, որովհետև մենք մեզանից հասանելիք ամեն բան անում ենք, որ հիմնադրամը խնդիրներ չունենա, բայց կան ընտանիքներ, որ մինչև օրս օգնություն չեն ստացել»,- շեշտեց պատգամավորը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր