Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է, մենք այնտեղ առևտուր կանենք          «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել       Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը    

09 ապր 2021 14:32

Իմացել էինք 20-22 ռազմագերիների վերադարձի մասին,ծնողները տներում ուրախության սեղաններ էին գցել.Երեկվա նվաստացումը միայն քոնը չէր, ՆԻկոլ...

«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ, անարգանք է ՀՀ-ի հասցեին, անարգանք է ծնողների հասցեին»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


Նա նշեց, որ բոլորն էլ տարբեր աղբյուրներից տեղեկությունների էին ստացել, որ գերիների նոր խումբ է վերադառնալու, ինքը ևս իմացել է 20-22 ռազմագերիների վերադարձի մասին. «Բայց ես ինձ թույլ չտվեցի իմ իմացած տեղեկատվությունը, որը դեռևս հաստատված չէր, այդպես լայնորեն տարածել էջերում, ինչպես դա անում էին իմքայլական պատգամավորները»։

Զարհուրելի է, որ որոշ ծնողներին ասել էին՝ այսինչ ժամին եղեք օդանավակայանում, իսկ ծնողները տներում սեղաններ էին գցել, և հագուստ ու քաղցրավենիք վերցնելով շտապել օդանավակայան։


«Այդ ծնողներից ինձ ասում էին՝ չգիտենք, մեր որդին եկողների մեջ կա, թե չէ, բայց հույս ունենք։ Ու տներում ուրախության սեղաններ էին գցել, բայց ի՞նչ..., ինքնաթիռները եկան դատարկ։ Սա ողբերգություն է, սա պետության ողբերգությունն է, որ այսպես նվաստացնում են երկիրը։ Ես չգիտեմ՝ էլ ինչ պետք է անի Ալիևը, որ ի վերջո, մեր հասարակությունը սթափվի ու հասկանա՝ սա պատմական, արժանապատվության «նոնսենս» է»,- շեշտեց նա։


Պատգամավորը հերթական անգամ դիմեց Նիկոլ Փաշինյանին. «Հասկացի՛ր, դու պարտված ղեկավար ես, քեզ հետ վարվելու են այնպես, ինչպես վարվեցին երեկ։ Երեկվա նվաստացումը միայն քոնը չէր, մեր բոլորինս էր։ Ես քեզ հետ հավասար, Նիկո՛լ, ինձ համարում էի ջախջախված»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր