Տեսանյութ.«Հայաստան» դաշինքի եզրափակիչ հանրահավաքը` Հանրապետության հրապարակում          Տեսանյութ.18 հազար ադրբեջանցի ենք ոչնչացրել, բայց պարտություն կրեցինք, չենք կարողացել նյութականացնել մեր տղաների հերոսությունը       Տեսանյութ. Մեզ համար սա ոչ թե ընտրապայքար է, այլ պետությունը փրկելու հատուկ օպերացիա    

10 ապր 2021 18:02

Ղարաբաղը հարուստ է բնական ռեսուրսներով. Թուրքիան ցանկանում է ներդրումներ անել Արցախում

Լեռնային Ղարաբաղի տարածքների`Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո նախատեսվում է   բնակավայրերի և տնտեսական գործունեության համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծում, ինչպես նաև մարդկանց հոսք և ներդրումներ:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդին առընթեր թուրք-ադրբեջանական գործարար խորհրդի նախագահ Սելջուկ Աքաթը, գրում է minval.az-ը: 

Նրա խոսքով՝ իրենք աշխատում են թուրք ներդրողներին Լեռնային Ղարաբաղ բերելու ուղղությամբ:

«Կովկասում նոր քաղաքական իրողությունը թույլ կտա Թուրքիային և Ադրբեջանին հեշտությամբ ավելացնել առևտրային ծավալը` ներկայիս 4,5 միլիարդ դոլարից հասցնելով մինչև 15 միլիարդ դոլարի: Ադրբեջանն ու Թուրքիան իրենց առջև նպատակ են դրել ապրանքաշրջանառությունը նշված  մակարդակին հասցնել»,- ասել է նա:

Աքաթը նշել է, որ թուրք կապալառուներն Ադրբեջանում հաջողությամբ ավարտին են հասցրել, ընդհանուր առմամբ, 15 միլիարդ դոլար արժողությամբ 436 նախագիծ: Դրան զուգահեռ մասնավոր բանկերից մեկը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում մասնաճյուղ բացելու մասին:

Նա շեշտել է որ Ղարաբաղը հարուստ է բնական ռեսուրսներով և, ներդրումներ կատարելով հանքավայրերի շահագործման մեջ, կարելի է ներդրում ունենալ երկրի և տարածաշրջանի տնտեսության զարգացման գործում:

«Ղարաբաղի հարստությունը զբոսաշրջության համար նոր հնարավորություններ է ստեղծում»,- հավելել է նա: 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր