Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

12 ապր 2021 12:07

Նույնիսկ չեն խորշում դիակապտությունից, օրինակ՝ Ռիտա Սարգսյանը մասնակցել է հարսանիքին.Ծառուկյանի որդու հարսանիքի ծախսերի վերաբերյալ ցուցակի մասին

Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքից հետո սկսված խոսակցությունները դեռ չեն դադարում: Համացանցում անգամ ինչ-որ ցուցակ է հրապարակվել, որն իբր վերաբերում է հարսանիքի ծախսերին: Ներկայացվում է, որ օրինակ միայն տորթն արժեցել է 70 հազար դոլար, ուղղաթիռը՝ 15 հազար դոլար, հրավառությունը, որի համար, ի դեպ, Ծառուկյանը տուգանվել է՝ 190 հազար դոլար և այլն, իսկ ընդհանուր ծախսերը կազմել են 3.940.000 դոլար:

Analitik.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, պատասխանելով հարցին, թե ինչ կարող է ասել այդ ցուցակի մասին, հայտարարեց, որ դա կատարյալ անհեթեթություն է. «Շատ վատ է, ցավալի է, որ մեր երկրի օրակարգը թողած, Արցախի պատերազմի հումանիտար ծանրագույն հետրանքները թողած՝ ռազմագերիներ, անհետ կորածներ՝ մարդիկ ինչ-որ կեղծ, ֆեյք լիստեր են սարքում, կեղծ տեղեկություններ են տարածում: Նույնիսկ չեն խորշում դիակապտությունից, ինչպես օրինակ՝ Ռիտա Սարգսյանը մասնակցել է հարսանիքին: Բարոյականության կարմիր գծեր կան, բոլորն անցել են: Ես զարհուրում եմ այդ անմարդկային հրապարակումները տեսնելիս: Սուտ է բնականաբար, չեն համապատասխանում իրականությանն այդ ու նմանօրինակ «նյուզերը»»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր