Տեսանյութ.«Խոյ» համայնքի ղեկավարի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը մրցակիցներին հրավիրում է բանավեճի          Տեսանյութ.Կտրուկ գործողություններ եք ուզում, եկե՛ք իրագործենք. Ժիրայր Սեֆիլյան       Տեսանյութ.Սյունիքը զավթելու սպառնալիք կա, եռյակ թշնամին չի նահանջում    

12 ապր 2021 18:07

Ըստ ԱՄՆ-ի՝ Իսրայելը մասնակցություն է ունեցել Իրանի միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարին

Իսրայելը կարող է կապ ունենալ Իրանի Նաթանզ քաղաքում գտնվող միջուկային օբյեկտում տեղի ունեցած վթարի հետ: Այս մասին ապրիլի 12-ին հայտնել է The New York Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուր:

Հրապարակման մեջ ասվում է, որ ամերիկացի պաշտոնյան իբր հաստատել է իսրայելական կողմի ներգրավվածությունը Նաթանզի միջուկային օբյեկտում էլեկտրամատակարարման դադարեցմանը: Միևնույն ժամանակ, աղբյուրը պարզաբանել է, որ արտակարգ դրության մասին տվյալները  ամբողջական չեն»: ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել պատահարին Իսրայելի մասնակցության մասին տեղեկությունները:

Իրենց հերթին, իսրայելցի պաշտոնյաները հրաժարվել են պատասխանել Wall Street Journal-ի հարցմանը Նաթանզի միջադեպին իսրայելական կողմի հնարավոր մասնակցության վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության  պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին հայտնել էր Նաթանզի ուրանի հարստացման գործարանում էլեկտրաէներգիայի բաշխման ցանցում տեղի ունեցած վթարի մասին: Միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել, շրջակա միջավայրի աղտոտում տեղի չի ունեցել:

Նշենք, որ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին Նաթանզի միջուկային օբյեկտում տեղի ունեցած միջադեպը որակել էր «միջուկային ահաբեկչություն»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր