Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները          Տեսանյութ. Երասխով շեղվում է ավելի խոշոր պլան. Արթուր Այվազյան       Կորոնավիրուսի համավարակի պատճառը գլոբալ տաքացումն է, որը պայմանավորված է մարդկության ագահությամբ    

13 ապր 2021 13:10

Իսկ ինչու չվերադառնալ Երեւան.Ալիեւը կրկին հայտարարել է, որ Սյունիքը, Սեւանա լիճը եւ Երեւանը ադրբեջանական տարածք են

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կրկին հայտարարել է, որ Սյունիքը /օգտագործել է Զանգեզուր տերմինը/ ադրբեջանական տարածք է, որը իբրեւ թե «հայերին փոխանցվել է 101 տարի առաջ՝ 1920 թվականին»։ Նա նաեւ ադրբեջանական է համարել Սեւանա լիճը եւ Երեւանը։


Այնուհետեւ հայտարարել է, որ ինքը հայտարարել է, որ ադրբեջանցիները կվերադառնան իրենց պատմական հողեր եւ շեշտել, որ չի ասել տանկերով, բայց ասել է, որ կվերադառնան։ Ալիեւը նշել է, որ Զանգեզուրի միջանցք արդեն վերադարձել են, ու հարց է տվել, իսկ ինչու չվերադառնալ Երեւան /օգտագործել է Իրեւան ձեւը/։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ «հայկական բանակը ոչնչացված է, այն գոյություն չունի»։ Նա փորձել է ապացուցել, որ երբ ռուս խաղաղապահները հեռանան Ղարաբաղից, այնտեղ կշարունակի զարգանալ խաղաղ կյանքը, քանի որ Հայաստան-Ադրբեջան սահմանին, որտեղ ռուս խաղաղապահներ չկան, ոչինչ տեղի չի ունենում եւ խաղաղ է իրավիճակը։ Նա նաեւ անդրադարձել է Երեւան-Կապան մայրուղու՝ Ադրբեջանի տարածքում գտնվող 21 կիլոմետրանոց հատվածին, ցույց տալու համար որ իբր թե ադրբեջանցիները խաղաղասեր են։ Անդրադառնալով այդտեղ դրված «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակին, Ալիեւը ասել է, որ «հայերը կրակել ցուցանակի վրա» եւ իրենք «կարող էին փակել ճանապարհը բայց չեն փակել»։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր