Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

13 ապր 2021 13:46

Քարլռություն.Կանադան խնդրել է ՀՀ-ին «Բայրակթար» անօդաչուներում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ տալ, սակայն ...

Կանադան խնդրել է Հայաստանին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը Բայրակթար անօդաչուներում, սակայն Հայաստանի իշխանությունները չեն տրամադրել որևէ տեղեկատվություն` այդպիսով հետաքննության ընթացքում չօժանդակելով կանադական իշխանություններին՝ հայտնում է Yerkir.am-ը։


Այս մասին ասվում է Հայ դատի կենտրոնական գրասենյակի տարածած հայտարարության մեջ, որից տեղեկանում ենք, որ Կանադայի Հայ դատի հանձնախմբի ջանքերով է այդ երկիրը կասեցրել թուրքական ընկերություններին տրամադրված ռազմական արտադրանքի և տեխնոլոգիաների արտահանման արտոնագրերը։


Հայ դատի հանձնախումբը Հայաստանի ԱԳՆ-ի այս կեցվածքը խիստ տարակուսելի է որակել՝ հայտնելով, որ Կանադային չօժանդակելու մասին իմացել է այդ երկրի արտգործնախարարության հրապարակած հետաքննությունից, որի մեջ բառացիորեն գրված է այս մասին։


ՀՀ ԱԳՆ-ն, վստահաբար, ունեցել է փաստեր, որ «Բայրաքթարում» կանադական տեխնոլոգիաներ կան, քանի որ պատերազմի ընթացքում մի քանի անգամ ՀՀ ՊՆ խոսնակը հրապարակեց փաստեր, որ Արցախի ՊԲ ՀՕՊ ստորաբաժանման կողմից խոցված թուրքական Bayraktar TB2 մարտական ԱԹՍ-ի հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Այն արտադրվել է 2020թ հունիսին Կանադայի WESCAM ընկերության կողմից և Bayraktar TB2-ի վրա տեղադրվել 2020թ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ:


Yerkir.am-ը հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ պահանջելով պարզաբանել՝ ինչո՞ւ տեղեկատվություն չեն տրամադրել Հայաստանի անվտանգության համար այդքան կարևոր հետաքննությանը օժանդակելու համար։ Պատասխանն ստանալուն պես՝ կներկայացնենք մեր ընթերցողին։


Նշենք, որ Կանադան այսօր հետ է կանչել նախկինում տրված՝ զենք և տեխնոլոգիաներ Թուրքիա արտահանելու թույլտվությունները, այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները ստացել են ապացույցներ, որ դրանք կիրառվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում: Այս մասին ասվում է Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոյի հայտարարության մեջ։


Հիշեցնենք, որ Կանադան 2020 թ-ի հոկտեմբերի 6-ին դադարեցրել էր Թուրքիային անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների մատակարարումը, քանի դեռ ուսումնասիրելու էր դրանց` Ադրբեջանից Հայաստանի դեմ օգտագործվելու փաստը: Հիմնականում սա վերաբերվում է WESCAM CMX-15D օպտիկական համակարգին, քանի որ կանադական հենց այս միջոցներն են տեղադրված թուրքական հարվածային ԱԹՍ-ների վրա: Դրանց շնորհիվ Bayraktar TB2 ԱԹՍ-ները ստանում են շատ խորը ու լավ պատկերներ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր