Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

15 ապր 2021 18:35

Կրակային ակտիվության սրում է գրանցվում Դոնբասի շփման գծի երկայնքով

Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչությունը (ՀՄՆ) վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է գրանցում Դոնբասի շփման գծի երկայնքով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ներկայացուցչությունում:

«Այս վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է դիտվում շփման գծի երկայնքով: Մարտի 22-ից մինչեւ ապրիլի 4-ը ՀՄՆ-ն հրադադարի ռեժիմի 3922 խախտում է գրանցել նախորդ երկշաբաթյա ժամանակաշրջանում գրանցված 1260 խախտման համեմատությամբ:

Բռնության մակարդակը հատկապես բարձր է եղել ապրիլի 2-ին եւ 3-ին, երբ Ներկայացուցչությունը գրանցել է հրադադարի ռեժիմի՝ համապատասխանաբար 1170 եւ 1355 խախտում»,-հայտնել են ներկայացուցչությունում: ԶԼՄ-ների տվյալներով՝ բռնության այդ սաստկացումն ընդհանուր առմամբ հակադրվում է 2020 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի խստացման միջոցառումների համաձայնեցումից հետո ընկած ժամանակաշրջանին:

«Օրինակ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 26-ն ընկած ժամանակաշրջանում ՀՄՆ-ն մեկ ամսում գրանցել է հրադադարի ռեժիմի 411-ից մինչեւ 752 խախտում: Իսկ ահա 2020 թվականի հուլիսի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը, Ներկայացուցչության դիտարկումներով, ամսական ցուցանիշը տատանվել է 20-ից մինչեւ 107 խախտման սահմաններում»,-ճշտել են դիտորդական ներկայացուցչությունում: ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը երկարացրել է Ուկրաինայում կազմակերպության Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչության մանդատը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր