Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 24-ի համար          Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»       Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»    

15 ապր 2021 13:56

Դե թող տա այն անբարո գեներալի անունը, որ կազմակերպել է «Լելե-Թեփե» PR շոուն

«Մենք մասնակցում ենք միայն այն քննարկումներին, որոնք նպատակահարմար ենք գտնում»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։


Նրա խոսքով, հարկային կամ ջրային օրենսգրքերում փոփոխությունները, կամ ինչ-որ «շուռուբի» վերաբերող քննարկուկումներն այս պահին էական չեն, և շատ ավելի կարևոր օրակարգ կա, որ ԱԺ-ում պետք է քննարկվի, ինչը չի քննարկվում։


Պատգամավորը հայտնեց, որ իր համար անընդունելի և մերժելի է գործող իշխանական քաղաքական թիմի և Նիկոլ Փաշինյանի գործելաոճը։


«Երեկ Փաշինյանը մեկնարկ տվեց նախընտրական քարոզարշավին, և ինքը փորձեց ստերով ու մանիպուլյացիաներով քողարկել բոլոր այն հարցերը, որոնք քարոզարշավի ժամանակ տալու էին իրեն։ Բայց ասեմ, որ ինքը երեկվա իր հայտարարություններով իրեն դրեց փակուղու մեջ»,- նշեց պատգամավորը։


Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի 16-ին «Ազատությանը» տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չէր հերքել, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը ասել է, որ պետք է կանգնեցվի պատերազմը, այլ նաև հաստատել է այդ լուրի իսկությունը.


«Նա ասում է, որ Գասպարյանի այդ հայտարարությունից հետո եղան այլ զարգացումներ...»։


Միևնույն ժամանակ, Նաիրա Զոհրաբյանը վստահություն հայտնեց, որ եթե ԱԽ նիստից ձայնագրություն հրապարակվի, ապա այն լինելու է մոնտաժված։


«Այստեղ ևս Նիկոլի համար իրավիճակը փակուղային է, քանի որ եթե  Օնիկ Գասարյանը ամիս ու կես առաջ արել է հայտարարություն, և հենց այդ ժամանակ նրա հանդեպ քրեական գործ չի հարուցվել՝ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելու համար, ապա այստեղ գալիս է տրամաբանական հարց՝ Փաշինյան, եթե Օնիկ Գասպարյանը ստել է և ԱԽ նիստում նման հայտարարություն չի արել, ապա շատ ավելի վաղ ինչո՞ւ լռեցիր»,- հարց հնչեցրեց նա։


Անդրադառնալով երեկ ԱԺ-ում Փաշինյանի ելույթից հետո հնչած ծափերին, որոնք, ըստ իշխանականների՝ Արցախի ու Հայաստանի ապագայի համար էին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ Արցախի ու Հայաստանի ապագայի մասին մտածելով պետք է պատերազմը շուտ կանգնեցվեր։


«Հիշեցնում եմ՝ հոկտեմբերի 19-ին պաշտոնապես 723 զոհ ունեինք, թող այդ ժամանակ մտածեին Արցախի ու Հայաստանի ապագայի մասին...։ Եթե մարդը, հայը զոհերի թիվը «պլյուս-մինուս»-ով է հաշվում, գիտեք, ես այլևս ոչինչ չունեմ ասելու։ Սա անդառնալիության այն կետն է, որից այն կողմ համատարած կործանում և փլուզում է»,- նկատեց նա։


Դիտարկմանը, որ Փաշինյանը երեկ հայարարեց նաև, որ ավելի վաղ չի խոսել Օնիկ Գասպարյանի հայտարարության մասին, որ ցույց չտա, թե «որքան վախկոտ են» հայ գեներալները, Նաիրա Զոհաբյանն արձագանքեց.


«Եթե Փաշինյանն իմացել է, որ 44 օր մեր գեներալները վախկոտ, դասալիք ու դավաճան են, ապա ինքը կիսում է վախկոտության, դասալքության և դավաճաության ողջ պատասխանատվությունը, քանի որ ինքն է եղել երկրի գերագույն գլխավոր հրամանատարը...։ Դե թող տա այն անբարո գեներալի անունը, որ կազմակերպել է «Լելե-Թեփե» PR շոուն։ Ես գիտեմ, որ այդ օպերացիայի կազմակերպողը Մովսես Հակոբյանը չի եղել»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր