Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 ապր 2021 11:41

«Երկու մեծ տերություններ». Բայդենը ելույթ է ունեցել Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Ռուսաստանին նվիրված ելույթով, որում գնահատել է Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերությունների հեռանկարները, գրում է Ria-ն։

Նա հիշեցրել է շաբաթվա սկզբին նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցը և նշել, որ այդ կապը «բաց և հարգալից էր»:

«Մենք ներկայացնում ենք երկու մեծ տերություններ, որոնք մեծ պատասխանատվություն են կրում գլոբալ կայունության համար: Նախագահ Պուտինն ու ես էական պատասխանատվություն ունենք պահպանել այդ հարաբերությունները աշխատանքային վիճակում», - բացատրել է ամերիկացի առաջնորդը:


Քաղաքական գործիչը ռուսներին ու ամերիկացիներին անվանել է «հպարտ ու հայրենասեր ժողովուրդներ», որոնք «շահագրգռված են խաղաղ ու ապահով ապագայով»:

Բայդենն ասել է, որ նախորդ օրն ինքը Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ էր սահմանել «ԱՄՆ ընտրություններին միջամտելու պատճառով»: Նա ավելացրել է, որ «կարող էր ավելի հեռուն գնալ իր հակադարձմամբ», սակայն, «նա ընտրել է այլ գործողությունների ձև և նախընտրել պատասխան հակահարված՝ պատճառված վնասին»:

«ԱՄՆ-ը չի ցանկանում Ռուսաստանի հետ սրման և բախման մեկ այլ շրջան սկսել: Մենք ցանկանում ենք կայուն, կանխատեսելի հարաբերություններ: Բայց եթե Ռուսաստանը շարունակի միջամտել մեր ժողովրդավարության գործերին, ես պատրաստ եմ նոր պատասխան քայլերի», - ասել է Բայդենը։

Նա նշել է Ռուսաստանի նախագահի հետ անձնական շփման կարևորությունը: Նրա կարծիքով, դա կարող է օգնել բարելավել ռուս-ամերիկյան հարաբերությունները:

«Այս կապակցությամբ ես առաջարկել եմ նրան (Վլադիմիր Պուտին. - խմբ.) անձամբ հանդիպել այս ամառ ինչ-որ տեղ Եվրոպայում: Գագաթնաժողովում մենք կկարողանանք քննարկել մեր երկրների առջև ծառացած հարցերի մի ամբողջ շարք: Մեր թիմերն այժմ քննարկում են դրա հավանականությունը: Եվ այս գագաթնաժողովի արդյունքում, հուսով եմ, որ ԱՄՆ-ը և Ռուսաստանը կարող են երկխոսություն սկսել ռազմավարական կայունության վերաբերյալ», - ասել է Բայդենը:

Նա կարծում է, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կարող են միասին աշխատել բազմաթիվ գլոբալ հարցերի շուրջ, մասնավորապես` զենքի վերահսկման և անվտանգության հարցերում: Որպես օրինակ  նա բերել է START III պայմանագրի հնգամյա երկարացումը:

«Մենք պայմանավորվեցինք (Վլադիմիր Պուտինի հետ զրույցում. - խմբ.), որ միասին կարող ենք հաղթահարել կարևոր գլոբալ մարտահրավերները, որոնք ԱՄՆ-ից և Ռուսաստանից պահանջում են համատեղ աշխատել: Այս մարտահրավերները ներառում են Իրանի և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը, ներկայիս համաճարակի ավարտը, կլիմայի փոփոխության էքզիստենցիալ սպառնալիքի դեմ պայքարը», - ասել է ամերիկացի առաջնորդը:

Նրա խոսքով ՝ ԱՄՆ-ն աջակցում է Եվրոպայում դաշնակիցներին ու գործընկերներին, ինչպես նաև Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր