Տեսանյութ.Իշխանության սխալը .Սահմանների ճշգրտման հարցը չի կարելի թողնել զինվորականներին, դա հղի է անկանխատեսելի հետևանքներով          Սյունիքի դեպքերով դատարանների գնահատականների մեծ մասի հետ համաձայն չենք       Տեսանյութ.Փակագծեր են բավվում.ով է ստում՝ Նիկոլ Փաշինյանը, թե՝ Օնիկ Գասպարյանը, երբ խոսում են պատերազմի 4-րդ օրն այն դադարեցնելու վերաբերյալ թեմայի մասին    

15 ապր 2021 11:23

Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն, նա մերժել է արժանապատիվ խաղաղության նպաստավոր առաջարկը և երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ

Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքի համաձայն, Լեւոն Տեր֊Պետրոսյանը 2018 թվականին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրան առաջարկել է ընդունել Մինսկի խմբի համանախագահների պլանը /որի վերջին տարբերակը ներկայացվել է 2019 թվականի հունիսին, տե՛ս պլանի բովանդակությունը ՌԴ ԱԳՆ֊ի պաշտոնական հրապարակման մեջ, հղումը մեկնաբանությունում/։ Համաձայն այդ պլանի՝ Ադրբեջանին պետք է վերադարձվեին հինգը շրջանները, հայկական կողմը պահպանում էր վերահսկողությունը ամբողջ ԼՂԻՄ֊ի եւ Լաչինի ու Քելբաջարի շրջանների նկատմամբ, իսկ այդ շրջանների վերադարձը կապվում էր Լեռնային Ղարաբաղի վերջնական  կարգավիճակի լուծման հետ, այսինքն՝ թողնվում էր ապագա սերունդներին։ Հաստատվում էր խաղաղություն, որի պայմաններով Ադրբեջանը ստանձնում էր ուժի չկիրառման միջազգային պարտավորություն։ Որպես լրացուցիչ երաշխիք տեղակայվում էին խաղաղապահ զորքեր։

Հիմա ի՞նչ է ստացվում. Փաշինյանի ինքնախոստովանական ցուցմունքի համաձայն, նա մերժել է արժանապատիվ խաղաղության այս նպաստավոր առաջարկը եւ երկիրը ներքաշել կործանարար պատերազմի մեջ, տալով հազարավոր զոհեր, ավերելով Ղարաբաղը, կորցնելով Շուշին, Հադրութը, Քելբաջարը եւ Լաչինը, եւ պատճառելով Հայաստանին անթիվ֊անհամար բարոյական, հոգեւոր եւ տնտեսական կորուստներ։ Ազգակործան պատուհասը պոզով֊պոչո՞վ ա լինում։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր