Ռուսաստանում բժշկական պրակտիկայում առաջին անգամ բժիշկները հեռացրել են տղամարդու 48,5 կգ քաշով ուռուցքը

Նշվում է, որ հիվանդը եկել է Կրասնոյարսկից, նրա քաշը կազմել է 130 կգ, այնուհետև տղամարդը շատ է նիհարել, բայց փորը սկսել է անսովոր չափսերի դառնալ:
Հիվանդը դժվարանում էր քայլել, քնել, ուտել ու շնչել: Մոսկվայի բժիշկների համար տղամարդու մոտ հայտնաբերված ուռուցքը, ամենամեծն է պարզվել բժշկական պրակտիկայում: Ուռուցքի չափը հասել է 55 սմ – սա տղամարդու գրեթե ամբողջ որովայնի խոռոչն է: Ուռուցքը ներքին օրգանները սեղմել է ողնաշարին, նշել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իվան Ստիլիդին:
Չարորակ նորագոյացությունը հեռացնելը հեշտ չի եղել, քանի որ այն փակել էր հիմնական անոթները: Ուռուցքն առանձնացնելու համար երեք ուժեղ վիրաբույժներ ստիպված էին այն պահել երեք ժամ շարունակ: Այժմ հիվանդը վերականգնման փուլում է և շուտով պատրաստվում է վերադառնալ աշխատանքի: