Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ       Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք    

19 ապր 2021 10:44

Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը բարձրացվեց․ ԱԺ-ն օրենքն ընդունեց

Ազգային ժողովի կողմից այսօր՝ ապրիլի 19-ին, ընդունվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ 103 կողմ, 2  ձեռնպահ ձայների քվեարկությամբ։

Օրենքի համաձայն կբարձրացվիլ պայմանագրային զինծառայության տարիքային շեմը։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով նախագիծը նշել էր, որ դրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակից, կռվի փորձ ունեցող, առողջ անձիք, որոնց տարիքը բարձր է 45-ից։

Այսպիսով, օրենքի 30-րդ հոդվածում, որով սահմանվում է պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կարգը և պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը՝ փոփոխություն կկատարվի, որի համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում պայմանագրային զինվորական ծառայություն կարող են անցնել մինչև 63 տարեկան՝ պահեստազորում հաշվառված արական սեռի քաղաքացիները եւ իգական սեռի քաղաքացիները` անկախ պահեստազորում հաշվառված լինելու հանգամանքից։

Բացի այդ, պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը սահմանվում է` սահմանվում է մինչեւ 63 տարեկանը, իսկ բարձրագույն սպայական կազմի «գեներալ-գնդապետ» և «բանակի գեներալ» զինվորական կոչումներ ունեցող զինծառայողների համար՝ մինչեւ 65 տարեկանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր