Փետրվարի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          ՔՊ-ն լիդերային ուժ է և կուսակցության ղեկավարն է որոշում ում քանի ձայն տալ, ով որտեղ պետք է լինի ցուցակում       Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և գրավով    

21 ապր 2021 19:17

Ռուսաստանը խնդիր չունի՝ անհրաժեշտության դեպքում կարող է գնել թուրքական ԱԹՍ-ներ

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը, անհրաժեշտության դեպքում, կարող է ապրանքներ գնել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունից:

«Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է վաճառում նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Այս գործարքը (Ուկրաինայի հետ) ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Եթե Ռուսաստանն ունենա մեր արտադրանքը գնելու անհրաժեշտություն, ապա կարող է դրանք գնել այնպես, ինչպես մենք նրանցից գնել ենք Ս-400-ը»,- ասել է նախարարը Haber Turk հեռուստաալիքի եթերում:

Չավուշօղլուն կրկին պնդել է, որ Թուրքիան և Ռուսաստանը շարունակում են բանակցությունները Անկարայի կողմից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ գնդի ձեռք բերման շուրջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր