Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

22 ապր 2021 13:31

Ուզում են հնարավորինս շատ մարդու կալանավորել,առհասարակ գլխատեն Սյունիքը,նպատակն է տապալել իրենց իսկ հայտարարած արտահերթ ընտրությունները

«Ինչ որ երեկ կանխատեսում էինք, կատարվեց գիշերը: Իմ տվյալներով, 20-ից  ավելի մարդ է բերման ենթարկվել և ձերբակալվել Սյունիքից,  գրեթե բոլորն ապօրինի, մարդկանց խաբելով, համոզելով, տեղ-տեղ  առևանգելով, նստացրել են մեքենաներն ու մեծ մասին անհայտ ուղղությամբ հեռացրել են մարզից»,- Երևանում՝ Քննչական կոմիտեի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը։


Նա նշեց, որ հիմա ՔԿ-ում Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանն է փաստաբանի հետ, մեկ ժամ առաջ են բերել Երևան, ամբողջ ճանապարհն ընթացել են շատ արագ մեծաքանակ ոստիկանների  ուղեկցությամբ:


Վ. Հակոբյանն ասաց, որ չգիտեն, թե որ ուղղությամբ են տարել Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին ու այդպես մի շարք մարդկանց: Ըստ նրա, գրեթե բոլոր բերման ենթարկվածները պատերազմի մասնակիցներ են. «Մեղրիի քաղաքապետը վիրավորվել է վերջին պատերազմի ժամանակ, մինչև վերջ չի ապաքինվել,  գիշերով մտել են ու բռնի կերպով անհայտ ուղղությամբ տարել Շուռնուխի գյուղապետի եղբորը»:


«Հիմա  իշխանություն կոչեցյալները փորձում են մարդիկ գտնել Սյունիքից, Սյունիքից դուրս, ովքեր կգնան ու տեսախցիկների առաջ կմեղանչեն արածների համար: Այսինքն, հերթական  շոուն են կազմակերպում, որն իրենց մոտ լավ է ստացվում, ցույց տալու՝ տեսեք, ժողովուրդը  սխալվել էր: Ժողովրդից որևէ մեկը նման մտադրություն չունի»,- ասաց Սյունիքի նախկին մարզպետը:


Նրա խոսքով, իշխանություններն ուզում են հնարավորինս շատ մարդու կալանավորել, ովքեր, իրենց պատկերացմամբ, մյուսների վրա ցուցմունք կտան ու այդպես առհասարակ գլխատեն Սյունիքը, որպեսզի «այդպես, իր կապիկություններով հանդերձ, գա էլի Սյունիք, պոպուլիզմն ու ցինիզմն իրար հետ միքս արած փորձի ընտրարշավ անի»:


Վահե Հակոբյանի կարծիքով, իշխանության նպատակն է տապալել իրենց իսկ հայտարարած արտահերթ ընտրությունները, քանի որ շատ լավ գիտեն, թե  ինչքան է իրենց վարկանիշը. «Իրենք Հայաստանում, նաև Հայաստանից դուրս այսօր չունեն վարկանիշ: Վարկաբել են ամեն ինչ, ինչ կարողացել են, բոլոր ինստիտուտները քանդված են»:


Հարցին՝ տեղեկություն կա, որ Սյունքիում են գտվում ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ի՞նչ նպատակով, Վ. Հակոբյանը պատասխանեց. «Ամենայն լրջությամբ եմ ասում, փորձում են վախի մթնոլորտով, որտեղ կարող են համոզելով, որտեղ կարող են խաբելով, ինչ-որ իրավիճակ փոխել Սյունիքում»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր