Զգուշացնում եմ ձեզ, հերթով կներկայացնեմ բանակից փախածներին.Պաշտպանության Բանակ, դուք այդքան ապերա՞խտ եք

Զգուշացնում եմ ձեզ, հերթով կներկայացնեմ բանակից փախածներին. հայրս ու Եղբորս կինը պատերազմի ժամանակ մինչև վերջին պահը մնացել են հոսպիտալում ու ամեն բան տեսել։(Հիմա նրանց եք մեծարում)...
Մի քանի օր առաջ մի աղջկա վրդովմունք էլ տեսա այս թեմայի հետ կապված, դե համարձակվեք իմ գրածին էլ հերքում տալ կամ այլ կերպ ներկայացնել, լավ չեք ճանաչում. դուք հատում եք ամեն ինչի սահմանը։
Դուք շարունակեք ձեր անտակտ գործելաոճը, իսկ մենք շարունակելու ենք միշտ լինել Բանակի կողքին ու հրամանատարիս որդու՝ Արայիս ծառայությամբ հպարտանալ։
Զոհված հերոսի քույր Նանե Արզումանյան