Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

24 ապր 2021 11:47

Տեսանյութ.Եթե Օնիկ Գասպարյանը մտնի խաղի մեջ, դա կլինի Փաշինյանի իշխանության վերջը. Օնիկ Գասպարյանի խորհրդական. 168.am

Օրերս Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախում 44-օրյա պատերազմի ժամանակ Լելե-Թեփե օպերացիա չի եղել, եղել է Քյանդ-Հորադիզի օպերացիա. իսկ Քյանդ-Հորադիզից Լելե-Թեփեն գտնվում է 9-10 կիլոմետր հեռավորության վրա։ Բաբայանի այս պնդմանն արձագանքել էր «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար Վովա Վարդանովը՝ պնդելով ուղիղ հակառակը. Նա նշել էր, որ Լելե-Թեփեն գրավել են, բայց չեն պահել, իսկ այդ գրավման ընթացքում մի առանձին գումարտակ է ոչնչացել, ունեցել են 400-500 զոհ։ 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի խորհրդական Վլադիմիր Պողոսյանը ևս պնդել է՝ Լելե-Թեփե օպերացիան իրականացվել է, և Սամվել Բաբայանն ընդամենը հիմա նման բան ասելով՝ ցանկանում է ցույց տալ, թե ինքը կապ չի ունեցել այդ օպերացիայի հետ։

«Ջալալ Հարությունյանը, Սամվել Բաբայանը, Նիկոլ Փաշինյանը ցանկացել են իրականացնել այդ օպերացիան։ Սելեկտորով խոսացել են, որի ժամանակ լսվում է Բաբայանի ձայնը, որ ասում է, թե ամեն ինչ մտածել ենք, պատրաստել, այո՛, դա Սամվել Բաբայանի ձայնն է, ուստի հիմա, պարզապես, ուզում են մաքրվեն, որովհետև մտածում են միայն իրենց մասին»,- ասել է Վլադիմիր Պողոսյանը։

Ըստ նրա՝ և Սամվել Բաբայանը, և այլք հիմա լծվել են Օնիկ Գասպարյանի դեմ արշավին, իսկ Գասպարյանի դեմ արշավի պատվիրատուն հենց իշխանությունն է։

«2018 թվականից դրանք (իշխանությունը,- Ա.Ս.) սարքել են մի մեծ ռեալիթի շոու՝ մեկին ձերբակալելով, մյուսին ասֆալտին փռելով։ Հիմա դրանք ուզում են, որ Օնիկ Գասպարյանը մասնակցի այդ շոուին՝ մեղադրի սրանց, նրանք էլ՝ Օնիկ Գասպարյանին։ Գասպարյանի դեմ այս ամենն անելով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է, որ Գասպարյանը մտնի այդ խաղի մեջ ու բացի իր խաղաքարտերը։ Փաշինյանին չի հաջողվում, իշխանության պատվերով հիմա արենա են մտել Սամվել Բաբայանն ու Անդրանիկ Քոչարյանը»,- ասել է Պողոսյանը։

Հարցին՝ իսկ ի՞նչ խնդիր է լուծում իշխանությունը Գասպարյանին սևացելու պատվերով, Պողոսյանն ասել է, որ նպատակը պարզ է՝ ասել, թե «մենք ամեն ինչ արել ենք, բանակն է, որ չի արել, բանակը ոչնչացնելու խնդիր են դրել», դրա համար էլ նաև զինվորների ծնողներին ուղարկում են Պաշտպանության նախարարության դեմ ակցիաների, թեև ծնողների բարձրացրած հարցերի հասցեատերը Կառավարությունն է, ոչ թե Գլխավոր Շտաբը կամ ՊՆ-ն։

«Դրանք ուզում են բանակին մինչև վերջ ջարդել, ու դա նրանց հաջողվում է, որովհետև օրենքները չեն աշխատում»,- ասել է նա։

Դիտարկմանը՝ բայց հանրությունը հարցեր ունի Օնիկ Գսպարյանին, հետաքրքրվում է՝ եթե Փաշինյանն իր կայացրած որոշումներով վտանգում էր պետության անվտանգությունը, ԳՇ-ն ինչո՞ւ հայտարարություն տարածեց ոչ թե կապիտուլյացիայի հայտարարությունից անմիջապես հետո, այլ 4 ամիս անց, կամ եթե Փաշինյանը ոչ ադեկվատ որոշումեր էր կայացնում, այդ դեպքում ինչո՞ւ էր ԳՇ պետը ենթարկվում այդ ոչ ադեկվատ որոշումներին, Պողոսյանը պատասխանեց, որ Շտաբը զբաղված է եղել պատերազմ վարելով ու այլ գործով։

«Ժողովուրդն ասում է՝ ինչո՞ւ չեն շպրտել իշխանությունից. լավ, շպրտեցինք, իսկ ո՞ւմ նշանակեինք այդ պատերազմի ժամանակ։ Եթե Գլխավոր Շտաբի պետը մեկին հաներ իշխանությունից, պետք է հաներ նաև մյուսներին, ու դա բերելու էր համակարգի քանդման, բացի այդ, բանակը զբաղված է այլ գործերով։ Ինչ վերաբերում է կապիտուլյացիայի հայտարարությանը, ապա բանակը տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիայի հայտարարություն է ստորագրել, ինչ-որ թուղթ, որ պատրաստվում է, մենք իմացել ենք ստորագրելուց հետո»,- ասել է Պողոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ հիմա Հայաստանում ստեղծված իրավիճակում չի բացառվում, որ այս իշխանության պաշտոնավարման ժամանակ իշխանությունից հեռացած զինվորականները որոշեն ձևավորել մի նոր ուժ և այդպես մասնակից դառնան քաղաքական գործընթացներին։

Հարցին՝ արդյոք Օնիկ Գասպարյանը կմտնի՞ նման խաղի մեջ, ու դա ի՞նչ հետևանք կունենա Նիկոլ Փաշինյանի համար, Պողոսյանը պատասխանել է.

«Իմ կարծիքով, եթե բոլորը միավորվեն ու ստեղծեն 3-րդ ուժ, մինչև ընտրությունները, անգամ, ամեն ինչ կավարտվի։ Կան հաշվարկներ ու գնահատականներ, որ եթե զինվորականնրն ու գեներալները ստեղծեն 3-րդ ուժ, Հայաստանում ամեն ինչ կավարտվի։ Եթե Օնիկ Գասպարյանը մտնի քաղաքական խաղի մեջ, եթե այդպիսի ծրագիր լինի, դա կլինի Փաշինյանի իշխանության վերջը, որովհետև ժողովուրդը կմիանա»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր